Երկնագույնը հեռացվել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի պատից

Լուրեր

20.02.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան․ Այսպիսի ելույթից հետո բարդ կլինի վերադառնալ Ռուսաստան
20.02.2026 | 14:14
Պուտինը ՌԴ ԱԳ փոխնախարարին Թուրքիայում դեսպան է նշանակել
20.02.2026 | 13:53
Մեղրի համայնքին է վերադարձվել շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազություն
20.02.2026 | 13:44
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.21%-ով և կազմել 4975.90 դոլար
20.02.2026 | 13:40
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ
20.02.2026 | 13:35
Թուրքիայում DW-ի լրագրողը ձերբակալվել է Էրդողանին վիրավորվելու համար
20.02.2026 | 13:34
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.02.2026 | 13:26
Կոնֆերենցիաների լիգա. Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ խաղային օրվա լավագույնների թվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.02.2026 | 13:21
Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի
20.02.2026 | 13:14
Դատապարտյալը դատավճռով 80 ժամ տևողությամբ հանրային աշխատանք պիտի կատարեր, սակայն կաշառքի դիմաց չի կատարել․ ՀԿԿ
20.02.2026 | 13:03
Թրամփը Պենտագոնին կհանձնարարի հրապարակել ՉԹՕ-ների վերաբերյալ ֆայլերը
20.02.2026 | 12:54
Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը ԱԲ-ով են ստեղծվել՝ ըստ միջազգային փորձաքննությունների․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 12:49
Չեչեն աղջկա սպանությունից 4 ամիս անց նրան դեռ չեն հուղարկավորել․ դին հողին կհանձնեն ՀՀ-ում
20.02.2026 | 12:38
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
20.02.2026 | 12:27
Ինչու հայտնի տեսագրության գործով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ունի վկայի, ոչ թե տուժողի կարգավիճակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի պատից մաքրել են Անահիտ աստվածուհու մուրալի` երկնագույն ֆոնը: Մուրալ նախագծերի հեղինակ և ղեկավար Դավիթ Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ քաղաքապետարանի աշխատակիցների հետ քննարկման արդյունքում են հանգել այդ որոշմանը:

«Քաղաքապետարանի գործընկերների հետ խորհրդակցելուց հետո եկանք եզրակացության, որ ընտրված գույնը մի փոքր վառ է ընդհանուր գունային գամմայի տեսանկյունից և կանգ առանք այս տարբերակի վրա, որ բնական մայր տուֆն է, միաժամանակ, հանդիսանում է Անահիտ ասվածուհու ֆոնը. սա վերջնական տարբերակն է»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ բացումը տեղի կունենա մի քանի օրից:

Նշենք, որ Անահիտ աստվածուհու մուրալը ստեղծելու համար նկարիչ Մինաս Հալաջյանն ԱՄՆ-ից է ժամանել Հայաստան: Նրա անավարտ ստեղծագործությունը հասցրել էր հայտնվել քննադատությունների կենտրոնում: Պատճառն աստվածուհու մուրալի երկնագույն ֆոնն էր: Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, օրինակ, ֆեյսբուքյան գրառմամբ հարց էր բարձրացրել՝ «ինչպե՞ս կարելի է սրբատաշ տուֆը, որը մի ամբողջ քաղաքակրթական շերտ է պարունակում, ժամանակավոր գրաֆիտիով այլանդակել»: Բացի ճարտարապետից՝ սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր քննադատել էին նախագիծը և կարծիք հայտնել, որ այն տգեղ է, պետք է հեռացվի շենքի վրայից:

Մուրալ նախագծերի հեղինակ Դավիթ Խաչատրյանն այդ ժամանակ մեզ հետ զրույցում հակադարձել էր՝ շենքը պատմամշակութային հուշարձան չէ։ Նրա խոսքով՝ սկզբում դիտարկել էին մի քանի տարբերակ. ի սկզբանե նախատեսված էր պատը զարդարել միայն աստվածուհու կերպարով՝ առանց գունապատման։ Սակայն ԿԳՄՍ նախարարության մասնագետների հետ քննարկումից հետո որոշվել էր մուրալը դարձնել գունավոր, քանի որ 18 մետր բարձրությամբ և 10 մետր լայնությամբ պատի վրա միայն աստվածուհու պատկերն անավարտ ու դատարկ կթվար։ Ստացվում է՝ հիմա իրականացվում է ի սկզբանե առաջարկված տարբերակը․ Անահիտ աստվածուհին՝ առանց գունային զարդարման:

Հավելենք նաև, որ նախագիծը կյանքի է կոչվում բարերարների աջակցությամբ։

Արփի Հակոբյան