Մոլդովայում ընտրություններից առաջ լայնածավալ խուզարկություններ են ընթանում`ՌԴ-ի կողմից երկիրը քվեարկության վրա ազդելու փորձերի կասկածանքով

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ է մնացել, և երկրում հարյուրավոր խուզարկություններ են անցկացվել՝ Ռուսաստանի կողմից երկիրն ապակայունացնելու և քվեարկության արդյունքների վրա ազդելու փորձերի կասկածանքով: Ազգային ոստիկանությունը հայտարարել է, որ ավելի քան 100 անձանց շրջանում 250 խուզարկություն է իրականացրել՝ առանց նշելու նրանց քաղաքական պատկանելությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Խուզարկությունները կապված են զանգվածային անկարգությունների և անկայունության նախապատրաստման հետ, որը համակարգում է Ռուսաստանի Դաշնությունից՝ հանցավոր տարրերի միջոցով»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Մոլդովայի նախկին ռուսամետ նախագահ, Սոցիալիստական ​​կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնն իշխանություններին մեղադրել է իր կողմնակիցներին վախեցնելու փորձերի մեջ։ Նա հայտնել է Մոլդովայի հյուսիսում իր համախոհների տների խուզարկությունների մասին։

Միաժամանակ, Bloomberg-ը հաղորդել է, որ Ռուսաստանի իշխանությունները դեռևս գարնանը մշակել են Մոլդովայում սեպտեմբերի վերջին նախատեսված խորհրդարանական ընտրություններին միջամտելու ծրագիր: Մոսկվայի ջանքերը կենտրոնացած են Մոլդովայի իշխող եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը խափանելու վրա, նշում է գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին:

Նշվում է, որ Կրեմլը համակարգում է ջանքերը բազմաշերտ ռազմավարության շրջանակում. մարտավարությունը ներառում է արտասահմանում գտնվող մոլդովացի ընտրողներին կաշառելը, վարձու անձանց հավաքագրելը՝ «ապակառուցողական բողոքի ցույցեր կազմակերպելու» համար, ինչպես նաև լայնածավալ ապատեղեկատվական արշավը Telegram-ում, TikTok-ում և Facebook-ում։

Ըստ Bloomberg-ի՝ վերջնական նպատակը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին իշխանությունից հեռացնելն ու նրա կառավարության՝ Եվրամիությանը միանալու ջանքերը խափանելն է: Լրագրողների կողմից ուսումնասիրված փաստաթղթերից մեկը որպես ծրագրի հիմնական ասպեկտ նշում է մրցակցային պայքարի տպավորություն ստեղծելը, որն իրականում նպատակ ունի թուլացնել Սանդուին աջակցությունը:

Փաստաթղթերը նկարագրում են մոլդովացի ընտրողների հավաքագրումն արտասահմանում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԵՄ-ում և այլ երկրներում գտնվող ընտրատեղամասեր նրանց ուղևորության համար վճարելը՝ Մոսկվայի կողմից նախընտրելի թեկնածուների օգտին քվեարկելու համար։

Ապատեղեկատվական արշավի շրջանակում, ըստ հրապարակման, Ռուսաստանը մտադիր էր ստեղծել ռումիներեն և ռուսերեն լեզուներով բովանդակություն՝ Սանդուի հասցեին ուղղված մեղադրանքներով։

Պարտության դեպքում Կրեմլը ծրագրում է կազմակերպել բողոքի ցույցեր՝ պահանջելով Սանդուի հրաժարականը, իսկ հաղթանակի դեպքում՝ հանրահավաքներ՝ ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու համար։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք Ռուսաստանը կիրականացնի փաստաթղթերում նկարագրված ծրագրերը։ Երկու եվրոպացի պաշտոնյաներին հղումով պնդվում է, որ Մոսկվան գրեթե անկասկած մտադիր է իրականացնել այդ ծրագրերը։

Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 28-ին։ Վերջին հարցումների համաձայն՝ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը կարող է կորցնել խորհրդարանական մեծամասնությունը։ Արտերկրում բնակվող մոլդովացիների ձայները վճռորոշ դեր էին խաղացել Մոլդովայում 2024 թվականին կայացած վերջին ընտրությունների արդյունքի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի