Իտալիայում զանգվածային գործադուլ և բողոքի ցույցեր են՝ ի պաշտպանություն Գազայի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Իտալիայի տասնյակ քաղաքների փողոցներ, միաժամանակ, գործադուլները կանգնեցրել են գնացքների և ճանապարհային տրանսպորտի երթևեկությունը, այն բանից հետո, երբ արհմիությունները կոչ են արել համազգային գործադուլ անցկացնել՝ ի պաշտպանություն Գազայի հատվածի պաղեստինցիների, գրում է Politico-ն։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը ճնշման տակ է Պաղեստինի պետականությունը ճանաչելու համար, այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան և Պորտուգալիան արել են դա՝ Գազայի վրա Իսրայելի հարձակման միջազգային դատապարտումից հետո։

Բողոքի ակցիայի մասնակիցները նաև պահանջում են, որ Իտալիայի կառավարությունը կասեցնի Իսրայելի հետ առևտրային և ռազմական համագործակցության համաձայնագրերը և պաշտպանի 60 նավերից բաղկացած նավատորմը, որը հատում է Միջերկրական ծովը և մարդասիրական օգնություն է տեղափոխում Գազա։

Մելոնին ասել է, որ Հռոմը կճանաչի Պաղեստինի պետականությունը միայն այն դեպքում, երբ պայմանները դա գործնականում հնարավոր դարձնեն, իսկ նրա կառավարությունը ԵՄ-ում Իսրայելի ամենաուժեղ կողմնակիցներից մեկն է եղել։

Գործադուլը կազմակերպվել է այն բանից հետո, երբ Ջենովայի նավահանգստային աշխատողները խոստացել են աջակցել Global Sumud Flotilla նավատորմին, որի կազմում է նաև հայտնի ակտիվիստ Գրետա Թունբերգը՝ սպառնալով կանխել Իսրայել բեռներ տեղափոխող կոնտեյներային նավերի մեկնումը: Անցյալ շաբաթ Ռավեննայի նավահանգստային աշխատողները մերժել էին Իսրայել ուղարկվող զենք տեղափոխելու մեջ կասկածվող բեռնատարների մուտքը:

Իտալիայի 81 քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել՝ «Եկեք ամեն ինչ փակենք» կարգախոսով։ Գնացքների և ավտոբուսների երթևեկությունը չեղարկվել է, դպրոցներն ու համալսարանները՝ փակվել, քանի որ տեղական տրանսպորտի աշխատողները, ուսուցիչները և ուսանողները գործադուլ և դասադուլ են հայտարարել։

Ֆլորենցիայում ցուցարարները փակել են գլխավոր մայրուղու մուտքը։ Ջենովայում նավահանգստի աշխատողները խոչընդոտել են մուտքը, մինչդեռ ուսանողները փակել են Թուրինի, Հռոմի և Միլանի համալսարանների մուտքը։ Վենետիկում ցուցարարները երթով շարժվել են դեպի նավահանգիստ՝ ձեռքներին պաստառներ, որոնց վրա գրված էր «Գազան այրվում է, մենք ամեն ինչ կարգելափակենք» գրությամբ։

«Կարծում եմ՝ հիմա Պաղեստինը ճանաչելու պահը չէ, նույնիսկ եթե դա անհրաժեշտ և օգտակար է, բայց դա պետք է արվի այնպիսի գործընթացում, որի ընթացքում արաբական պետությունները նույնպես կճանաչեն Իսրայել պետությունը»,- ասել է Մելոնիի «Իտալիայի եղբայրներ» կուսակցության ավագ օրենսդիրներից Ջովաննի Դոնզելլին, երկուշաբթի օրը ITALPress լրատվական գործակալությանը։

Գազայի հատվածում պատերազմ է ընթանում գրեթե երկու տարի, այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի գլխավորած զինյալների կողմից Իսրայելի վրա կատարված հարձակումը խլել է  մոտ 1200 մարդու կյանք, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք էին։ Մոտ 250 մարդ, այդ թվում՝ երեխաներ, գերի են վերցվել ՀԱՄԱՍ-ի և այլ խմբավորումների կողմից և տարվել Գազա։ ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝  անկլավի վրա Իսրայելի կողմից ձեռնարկված պատասխան հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 64,000 պաղեստինցի։ ՄԱԿ-ի գործակալությունները և անկախ փորձագետները նախարարության զոհերի մասին տվյալները համարում են ընդհանուր առմամբ հուսալի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի