Բայրամովը Բաքվում Ֆրանսիայի նոր դեսպանի հետ քննարկել է երկրների հարաբերություններում ճգնաժամը

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր հանդիպել է Բաքվում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Սոֆի Լագուտի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ դեսպան Սոֆի Լագուտը հավատարմագրերի պատճենն է հանձնել Բայրամովին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններում ճգնաժամի պատճառների վերաբերյալ: Չնայած առկա խնդիրներին՝ ընդգծվել է փոխադարձ երկխոսության և քննարկումների շարունակականության կարևորությունը։

Բայրամովը դեսպան Սոֆի Լագուտին նաև «տեղեկացրել է հետհակամարտակային  ​շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին»։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս տարբեր մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին, իբր, գաղութատիրության ու այլ հանցանքների համար։

Ադրբեջանի կողմից հակաֆրանսիական պետական արշավի շրջանակում 2023 թվականի հուլիսի 6-ին ստեղծվել է Բաքվի նախաձեռնող խումբ, որը Փարիզի դեմ տարբեր միջոցառումներ է անցկացնում՝ դրանում ներգրավելով ֆրանսիական անդրծովյան տարածքների ներկայացուցիչներին։ Այն կազմակերպել է մեկ տասնյակից ավելի միջազգային համաժողովներ, որոնցից մի քանիսը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայաններում՝ Նյու Յորքում, Ժնևում և Վիեննայում, Ստամբուլում, Բաքվում։ Ադրբեջանը նաև ֆինանսավորում է Ֆրանսիայի և Կորսիկայի անդրծովյան տարածքների տարբեր ներկայացուցիչներին։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էլ նախորդ տարի Բաքվին մեղադրել էր Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի