Արեգնազ Մանուկյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այս մասին պատգամավորը տեղեկացրել է գրառմամբ՝ պատճառաբանելով  Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին» անդամակցելու որոշումը։

Գրառումը՝ ստորև․

«Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել:

Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ:

Համատեղ անցած ճանապարհի համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, դաշնակցական իմ ընկերներին, դաշինքի անդամ մյուս պատգամավորներին, բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են օրվա ապազգային իշխանության դեմ մեր պայքարի առաջնագծում:

Շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներից, ովքեր մեզ հետ հավասար կամ նույնիսկ ավելի մեծ ջանքերով կռիվ են տվել սրանց դեմ տարբեր հարթակներում: Համոզված եմ, որ իրենց արածն իր արդյունքները տալու է:

Հանուն մեր երկրում ամբողջական իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման մեր պայքարը շարունակվելու է, պարզապես ամեն մեկն իր պատկերացումների ու ձևաչափերի շրջանակներում այն կարող է իրականացնել:

Բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու հաղթանակ»:

Տեղեկացա, որ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը որոշել է վայր դնել իր մանդատը։ Ըստ ցուցակի հաջորդը ես եմ․ Արեգնազ Մանուկյանի գրառումից քիչ անց ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Հայկ Խալաթյանը, ապա շարունակել․
«Սակայն երկար մտածելուց հետո որոշում եմ կայացրել հրաժարվել մանդատից և շարունակել իմ գործունեությունը մեդիա ոլորտում՝ որպես խմբագիր և լրագրող։
Իմ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մանդատը ստանալու դեպքում ստիպված կլինեմ դադարեցնել մասնագիտական աշխատանքս։ Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա ընտրությունները, գտնում եմ, որ այս փուլում ավելի նպատակահարմար է մնալ տեղեկատվական դաշտում՝ շարունակելով ծառայել հանրությանը՝ փաստերի, վերլուծության և հրապարակային խոսքի միջոցով։
Համոզված եմ, որ այն գործընկերս, ով կվերցնի մանդատը, ոչ պակաս պատասխանատվությամբ և նվիրումով կներգրավվի մեր պայքարում՝ արժանապատիվ և ազատ հայրենիքի համար։
Հավաստում եմ, որ շարունակելու եմ իմ քաղաքական պայքարը նույն եռանդով և մնալու եմ «Հայաստան» դաշինքի ու նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի աջակից։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, աջակցել են, պայքարել են կողքիս։ Ձեր վստահությունը իմ ամենամեծ պարտավորությունն է»։