ABC-ն չեղարկել է Ջիմի Քիմելի հանրահայտ շոուն՝ Թրամփի աջակից Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ նրա մեկնաբանությունների պատճառով

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Disney-ին պատկանող ամերիկյան ABC հեռուստաալիքը որոշել է դադարեցնել «Jimmy Kimmel Live» շոուի հեռարձակումը, այն բանից հետո, երբ աջակողմյան ակտիվիստ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աակից Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ հաղորդավարի մեկնաբանությունները հանգեցրել են ԱՄՆ հաղորդակցության ազգային կարգավորող մարմնի՝ Դաշնային հաղորդակցությունների հանձնաժողովի (FCC) նախազգուշացմանը, գրում DW-ի ռուսական ծառայությունը։

Ջիմի Քիմելը սեպտեմբերի 15-ի իր ուղիղ եթերի ժամանակ ասել է հետևյալը. «Մենք հասանք ևս մեկ ցածրակետի շաբաթավերջին (սեպտեմբերի 13-ին և 14-ին), երբ MAGA ավազակախումբը (նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան ​​կրկին մեծ դարձնել» քաղաքական ծրագրի կողմնակիցներին) հուսահատորեն փորձում էր Չարլի Քըրքին սպանած տղային բնութագրել որպես ցանկացած մեկի՝ բացի իրենցից, և անում էր ամեն ինչ, որ դրանից քաղաքականապես շահույթ ստանա»։

Դրանից հետո Դաշնային հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Բրենդան Քարը կոչ է արել ABC-ի բովանդակություն հեռարձակող տեղական հեռարձակողներին դադարեցնել «Jimmy Kimmel Live.»-ի ցուցադրումը։ Քարը սպառնացել է, որ հանձնաժողովը կարող է հետաքննություն սկսել, և հեռարձակողները կարող են տուգանվել կամ կորցնել իրենց լիցենզիաները։

«Disney-ն այժմ շատ, շատ լուրջ խնդիր ունի։ Մենք կարող ենք լուծել այն լավ կամ վատ ձևով», – ասել է Քարը սեպտեմբերի 17-ին թողարկված պոդքաստի ժամանակ։

Reuters-ի հաղորդմամբ՝ մի շարք հեռարձակողներ անմիջապես հետևել են Ջիմի Քիմելի շոուն եթերից հանելու պահանջին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որին ակտիվորեն աջակցում էր Չարլի Քըրքը, ողջունել է լուրը իր TruthSocial սոցիալական ցանցում գրառմամբ: Միևնույն ժամանակ, Դեմոկրատական ​​կուսակցության կողմնակիցները կտրուկ քննադատել են FCC-ի գործողությունները:

Reuters-ը նշում է, որ Ջիմի Քիմելի շոուն եթերից հեռացնելը լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, ուսուցիչների և կորպորատիվ աշխատակիցների դեմ ուղղված գործողությունների շարքի վերջին քայլն է՝ Քըրքի սպանությունից հետո նրա մասին արված մեկնաբանությունների համար։

«Հանրապետական ​​կուսակցության առաջնորդներն ու պահպանողական մեկնաբանները զգուշացրել են ամերիկացիներին՝ հարգել Քըրքի հիշատակը, հակառակ դեպքում՝ կբախվեն հետևանքների։ Մի քանի մարդ ազատվել է աշխատանքից՝ սպանությունն առցանց քննարկելուց հետո»,- գրում է լրատվամիջոցը։

Քաղաքական ակտիվիստ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Չարլի Քըրքը սպանվել էր Յուտա նահանգում Վելիի համալսարանի տարածքում ելույթ ունենալիս։ Գնդակը դիպել էր Քըրքի պարանոցին։ Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Քըրքի մահվան մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի