ԲԱՆԱՎԵՃ. Կասկածելի պետգնումներ՝ Վանաձորում․ ինչպե՞ս կանխարգելել կոռուպցիան

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Վանաձորի Սայաթ-Նովա զբոսայգու հիմնանորոգումը մրցույթի արդյունքում իրականացրել են այնպիսի ընկերություններ, որոնք փոխկապակցված են համայնքի ավագանու անդամների և նրանց ընտանիքների, ինչպես նաև քաղաքային նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։ «Ինֆոքոմի» ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սայաթ-Նովա այգու շատրվանների կառուցումն իրականացվել է ավագանու անդամ Յանա Հովսեփյանի հոր հետ կապվող «Վանտեխմատ» ՍՊԸ-ն, որը 2019-25 թթ․ ստացել է շուրջ 260 մլն դրամի պայմանագրեր։
Հատկանշական է, որ այգու հիմնանորոգման աշխատանքներում ներգրավված ընկերություններից մյուսը՝ «Հայմաս» ՍՊԸ-ի տնօրենը «Վանտեխմատ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Մելիքյանն է։ Զբոսայգու նախագծային աշխատանքներն իրականացրել է Վանաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանին պատկանող «Շինէքսպրտ» ՍՊԸ-ն։
258 մլն դրամի պայմանագիր կնքած և աշխատանքի մեծ մասն իրականացրած «Ռ․ Ղազարյան» ՍՊԸ-ի հիմնադիրը Ռիմա Ղազարյանն է, որը կապ ունի Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ։ Վերջին տարիներին ընկերությունը կնքել է ընդհանուր շուրջ 1.4 մլրդ դրամի պայմանագրեր։ Այս ընկերությունը իր ամենախոշոր պայմանագիրը կնքել է 2024 թվականի հուլիսին՝ շուրջ 602․5 մլն դրամով։ Այդ պայմանագրով ընկերությունը պետք է հիմնանորոգեր Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերի փողոցները։
Արդյո՞ք կոռուպցիայի դրսևորում չէ պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց հետ կապվող ընկերության հաղթանակը համայնքային գնումներում։

Factor TV-ում հրավիրված քննարկմանը մասնակցում են Սոս Խաչիկյանը՝ տնտեսագետ, Արմենուհի Բուռնազյանը՝ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն, Սևակ Մամյանը՝ Ինֆոքոմի խմբագիր, Գևորգ Քոթանջյանը՝ «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, Մհեր Բեջանյանը՝ Երևանի ավագանու Հանրապետություն խմբակցության անդամ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան