Արթուր Պողոսյանը Չինաստանում մասնակցել է Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ՉժՀ-ում մասնակցել է Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովին․ հայտնում են ՔԿ-ից։

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2025 թվականի սեպտեմբերի 17-ին մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում մեկնարկած Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որին հրավիրված էին ավելի քան 120 երկրների և միջազգային կազմակերպությունների մոտ 2000 ներկայացուցիչներ։

Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովը բաղկացած էր 3 նստաշրջանից և 8 ենթահամաժողովից, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հանրային անվտանգության գլոբալ խնդիրներին, այդ թվում՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի իրավիճակին և միջոցառումներին, թմրամիջոցների վերահսկման ոլորտում, ահաբեկչության դեմ պայքարի և միգրացիոն վարչարարության ոլորտում միջազգային համագործակցությանը, ինչպես նաև հանրային անվտանգության տեխնոլոգիաներին և սարքավորումներին, զբոսաշրջության անվտանգությանը:

Համաժողովի ավարտին Արթուր Պողոսյանը մասնակցել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը»,- ասված է հաղորդագրությունում։