Չինաստանում ավիաշոուի ժամանակ թռչող մեքենաները բախվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Երկու թռչող մեքենաներ բախվել են Չինաստանում տեխնոլոգիան ցուցադրելու համար նախատեսված ավիաշոուի փորձի ժամանակ։ Xpeng AeroHT մեքենաները բախվել են օդում, որոնցից մեկը բռնկվել է վայրէջքի ժամանակ, հաղորդում է Reuters-ը։

Ընկերությունը հայտարարել է, որ դեպքի վայրում գտնվող մարդիկ անվտանգ են, սակայն CNN-ը, հղում անելով ընկերության անանուն աշխատակցին, հայտնել է, որ վթարի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։

Փորձնական թռիչքներն իրականացվել են Չանչունի ավիաշոուի համար, որը պետք է սկսվի այս շաբաթվա վերջին՝ Չինաստանի հյուսիս-արևելքում։

Չինական Weibo սոցիալական ցանցում հրապարակված կադրերում երևում է գետնին ընկած այրվող մեքենա։

«Մեքենաներից մեկը վնասվել է ֆյուզելյաժից և բռնկվել վայրէջքի ժամանակ։ Դեպքի վայրում գտնվող անձնակազմն անվտանգ է, տեղական իշխանությունները տեղում արտակարգ միջոցառումներ են ձեռնարկել»,- CNN-ին տված հայտարարության մեջ ասել են Xpeng AeroHT ընկերությունից։

Էլեկտրական թռչող ավտոմեքենաները թռիչք և վայրէջք են կատարում ուղղահայաց, ընկերությունը նախատեսում է դրանք վաճառել մոտ 300,000 դոլարով։

Հունվարին Xpeng-ը հայտարարել էր, որ ունի մոտ 3,000 պատվեր։

Չինական ընկերությունն աշխարհի խոշորագույն էլեկտրական մեքենաների արտադրողներից է, վերջերս ընդլայնվել է նաև Եվրոպայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի