«Վարչապետ է, կարծիք է ասել, ի՞նչ եք խառնվել իրար»․ Մարությանը՝ «Ցանկապատ» ներկայացումից հետո Փաշինյանի ելույթի մասին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դե լավ, հիմա վարչապետ է, կարծիք է հարցրել, իրավունք չունի՞։ Հո էդ մարդուն չի՞ կախել։ Վարչապետ է, հանդիսատես է մարդը, իր կարծիքն է ասում»,- նման տեսակետ է հայտնում ՀՀ վաստակավոր արտիստ, Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի դերասան  Արմեն Մարությանը՝ անդրադառնալով Կառավարության հրապարակած տեսանյութին, որում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում  խոսում է «Ցանկապատ» բացօթյա ներկայացման մասին: Ներկայացումից հետո Փաշինյանը դերասաններին, այդ թվում Մկրտիչ Արզումանյանին, ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը․ «Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ, ոչ թե քանդել այն։ Երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանը ոտքի տակ է հայտնվում։ Գնացե՛ք Կիրանց ու տեսեք՝ ոնց է դրվում ցանկապատ և կառուցվում Հայաստան»,– ասել էր Նիկոլ Փաշինյանը՝ դերասաններին։ Մկրտիչ Արզումանյանն էլ նշել էր. «Այսօրվա մասին չէ ներկայացումը, 1920-ականների դեպքերի մասին է»։

Տեսանյութի հրապարակումից հետո սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացավ։ Թատերական մի շարք գործիչներ, օրինակ, քննադատեցին վարչապետի վարքը՝ որակելով այն գրաքննության փորձ։

Թատերագետ Անուշ Ասլիբեկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմռկեցուցիչ, մերժելի, անընդունելի տեսարան էր տեղի ունեցածը։ Վարչապետը գնացել էր նախապես պատրաստված, նկարահանող խմբով, թամաշա անողների ու գլուխը հեզաբար տմբտմբացնողների թիմով։ Ասելիքը նախապես պարապած՝ ներկայիս իր պատկերացումների համատեքստում քաղաքական պրիզմայով ստեղծագործության հայրենասիրական ուղերձները մերժելու, ամեն բան «Իրական Հայաստանի գաղափարախոսությանը» ենթակայեցնելու կրքով բռնկված։ Ոգևորվածության մեջ իրեն մի պահ պատկերացրել էր միջնադարյան ինկվիզիտորի, անգլիական պուրիտանների, Եկատերինա 2-րդի, Գլավլիտի ղեկավարի, Գեբելսի, Ֆրանկոյի, Ստալինի փոխարեն»։

Արմեն Մարությանը, սակայն, վարչապետի քայլերում գրաքննությու չի տեսնում․ «Մարդը հարց է տվել, ներկայացումից հետո հանդիսատեսը չի՞ մոտենում, մեզ հարցեր չի՞ տալիս, չէ՞ որ վարչապետն ինքն էլ  հանդիսատես է, կարծիք ասելու իրավունք չունի՞։ Յուրաքանչյուր քաղաքացի կարծիք ասելու իրավունք ունի»։

Արմեն Մարությանը հիշում է իր մասնակցությամբ «Գոյա» ներկայացումը (Ֆ.Վալիեխո, «Գոյա»)․ «Այդ ներկայացման մեջ ասվում էր, որ թագավորը հրեշ է, նրա գործակալները սպանում, կողոպտում են ժողովրդին, բայց ասում է՝ ինկվիզիցիայի դարաշրջանում։ Եթե այսօր մեկը լսելու է, ասի՝ սա իմ մասին է, ես ի՞նչ մեղք ունեմ»։

Մարությանը հիշեցնում է նաև նախորդ դարերում թատրոնի և իշխանության հարաբերությունների մասին․ «Ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան Մոլիերն, օրինակ, թագավորի դեմ էր գրում,  կոմեդիայի ժանրում իր ասելիքն ասում էր, թագավորն էլ գալիս, նստում, նայում, ծիծաղում, գնում էր։ Հիմա մեզ մոտ մարդն իր ասելիքն է ուզում ասի, թող ասի, ի՞նչ եք խառնվել իրար»։

«Ցանկապատ» ներկայացումը բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա, ներկայացման սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Գյուլումյանն է:

Աննա Բաբաջանյան