Թուրքիան արգելում է Ադրբեջանից տաքսու վարորդների մուտքը Իգդիր նահանգ․ թուրքական կողմը տասնյակ վարորդների է ձերբակալել

Լուրեր

10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Բոլորը

Gundelik Nakhchivan սոցիալական լրատվական էջը, որը լուսաբանում է Նախիջևանի իրադարձությունները, պնդում է, որ թուրքական իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է՝ արգելում են տաքսու վարորդներին ադրբեջանական անկլավից մուտք գործել Թուրքիա, գրում է OC Media-ն։

Ըստ լրատվականի՝ նոր կանոնը խախտող տաքսու վարորդները կտուգանվեն, իսկ նրանց մեքենաները կենթարկվեն 15-օրյա կալանքի։

Վարորդները Facebook-ի իրենց էջում հայտնել են, որ ոստիկանությունը մաքսատունն անցնելուց հետո 20 կիլոմետրանոց վերահսկողության գոտում կանգնեցնում է իրենց ստուգման համար։ Թուրք սահմանապահները տաքսու վարորդներին հարցնում են նրանց ուղևորների անուն-ազգանունները։

«Ստուգումը չանցած վարորդները տուգանվում են, իսկ նրանց մեքենաներն ուղարկվում են տուգանային հրապարակ»,- հայտնել է Gundelik Nakhchivan-ը։

Տաքսու վարորդներից Գյունդուզ Մամեդովը լրատվամիջոցին պատմել է, որ մի քանի օր առաջ տուգանվել է։

«Տարիներ շարունակ մենք ապրուստը վաստակել ենք Թուրքիա ուղևորների տեղափոխելով։ Վերջերս մեզ թույլատրվել է այնտեղ գնալ յուրաքանչյուր 15 օրը մեկ։ Հիմա թուրքական կողմը մեզ ամբողջությամբ զրկել է մեր ապրուստից»,- ասել է նա։

Մամեդովի խոսքով՝ թուրքական կողմը սա արել է Իգդիր-Դիլուջու անցակետի միջև ընկած հատվածում աշխատող միկրոավտոբուսների վարորդների բողոքի հիման վրա։

«Ասում են, որ Նախիջևանի վարորդները պետք է ուղևորին տանեն մաքսատուն, իսկ իրենք այնտեղից՝ Իգդիր»,- ասել է նա։

Մեկ այլ վարորդ՝ Նազիմ Մամեդովը նույնպես բախվել է այդ խնդրին։

«Նախկինում նման բան տեղի չէր ունենում. և՛ մենք, և՛ նրանք կարող էին ուղևորների տեղափոխել Նախիջևան-Իգդիր-Նախիջևան ուղղությամբ: Հիմա ասում են, որ Նախիջևանի տաքսու վարորդները չեն կարող ուղևորների տեղափոխել Թուրքիա: Բերեք նրանց Նախիջևանի մաքսատուն և այնտեղից հանձնեք թուրք տաքսիներին»,- ասել է նա։

Վարորդների խոսքով՝ Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ նախիջևանցի տաքսու վարորդներ:

Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանել ադրբեջանցի տաքսու վարորդների համար Թուրքիա մուտք գործելու արգելքի մասին հաղորդումները։

Թուրքիայի և Նախիջևանի միջև սահմանները միակ ադրբեջանական ցամաքային սահմաններն են, որոնք բաց են անցման համար, քանի որ Բաքուն շարունակում է երկարաձգել սահմանների փակման ժամկետը՝ վկայակոչելով COVID-19 համավարակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի