Հունիսին սոցապնախարարություն քաղաքացիներից 833 դիմում է ստացվել

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

2017թ. հունիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 833 դիմում, որից 685-ը գրավոր, 148-ը բանավոր:

Նշված դիմումներից 235-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 286 քաղաքացի  դիմել է  տեղեկատվական կենտրոն-ընդունարան:

Գրավոր  դիմումներում գերակշիռ մաս են կազմել հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 64 (9%),   պետական նպաստների 56 (8%), ավանդի փոխհատուցման 48 (7%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 44 (6%), բնակարան հատկացնելու 36 (5%) և աշխատանք տրամադրելու  31 (5%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 56 (38%), պետական նպաստների 28 (19%),  դիմումի ընթացքի ճշգրտման 27 (18%),   հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 14 (9%)    և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 10 (7%)  վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 379 դիմումի: 

Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 278 (73%)-ը պարզաբանվել է, 60 (16%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 20-ը (5%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,  իսկ 21-ին (6%) տրվել է մերժողական պատասխան:

Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է  երեք քաղաքացի:

Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է արձանագրություն, որը գրանցվել և ընթացք է ստացել սահմանված կարգով: