Խաչիկ գյուղում կանցկացվի Գաթայի փառատոն

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Վայոց ձորի Խաչիկ գյուղում կրկին եռ ու զեռ է լինելու։ Անցկացվելու է ավանդույթ դարձած ամենահամեղ ու քաղցր միջոցառումներից մեկը՝ Գաթայի փառատոնը։ Արդեն 9-րդ անգամ Խաչիկ գյուղում Գաթայի փառատոնը վերածվում է մեծ տոնախմբության՝ ներգրավելով ինչպես տեղացիներին, այնպես էլ այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը  նշել է, որ զբոսաշրջային այս պրոդուկտը նպաստում է մեծ թվով այցելուների ներգրավմանը,  սահմանապահ գյուղում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, տնտեսական ակտիվության ստեղծմանը, ինչպես նաև զբոսաշրջության տեսանկյունից գյուղի ճանաչելիության բարձրացմանը։

«Բնակիչները մեծ խանդավառությամբ են պատրաստվում ու անհամբեր սպասում են այս իրադարձությանը։ Այն արդեն 9-րդ անգամ է անցկացվում և վստահաբար կարող ենք ասել, որ շատերը Խաչիկ գյուղը ճանաչել են հենց Գաթայի փառատոնով։ Այն ոչ միայն տոն է սահմանամերձ բնակիչների համար, այլև տնտեսական առումով կարևոր նշանակություն ունի։ Գյուղացիները վաճառում են իրենց բերքն ու բարիքը, զբոսաշրջիկների հոսքին զուգահեռ ակտիվանում է հյուրատնային տնտեսությունը»,-ասաց Նունե Մանուկյանը։

Փառատոնի ընթացքում ցուցահանդես-վաճառքով տեղի և հարակից շրջանների ներկայացուցիչները, հանդես գալով առանձին տաղավարներում, ներկայացնում են իրենց բերքն ու բարիքը, տեղին հատուկ ավանդական ուտեստները, քաղցրավենիքը, արհեստներն ու արվեստները։ Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանն ընդգծեց, որ գլխավոր զարդը լինելու է հայկական ավանդական գաթան։

Փառատոնը համախմբում է տեղացիներին ու հյուրերին՝ ներկայացնելով հայկական խոհանոցի ինքնատիպությունը, հարուստ մշակույթը և հյուրասիրության ավանդույթները։ Արենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանը նշել է, որ  համայնքային իշխանությունները զգալի աշխատանք են կատարում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։

«Ինչպես գիտեք Արենի խոշորացված համայնքը բավական ակտիվ է և տարբեր համայնքներում զբոսաշրջային փառատոններ ու միջոցառումներ են անցկացվում։ Զբոսաշրջային հոսքի ավելացմանը զուգահեռ ծավալուն աշխատանքներ են տարվում մի շարք ուղղություններով՝ փողոցների բարեկարգում, խմելու ջրամատակարարում, լուսավորության համակարագի բարելավում։ Խաչիկ գյուղը կարևոր համայնք է և ի սկզբանե խնդիր էր դրված նպաստել այնտեղ տնտեսական կյանքի զարգացմանը։ Ահա շատերի կողմից սիրված ու սպասված Գաթայի փառատոնն այդ համատեքստում կարևոր նշանակություն ունի»,-ասել է Գևորգ Սիմոնյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։