Ոչ պատշաճ դիրքով ղեկին նստած վարորդն ազատվել է աշխատանքից. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանն անդրադարձել է օրերս տարածված տեսանյութին՝ նշելով, որ ոչ պատշաճ դիրքով ղեկին նստած վարորդն ազատվել է աշխատանքից։
«Հանգստյան օրերին մամուլում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ վարորդը ղեկին ոչ պատշաճ դիրքով էր, ուզում եմ հայտնել հետեւյալը`
տեսանյութը նկարահանվել է թիվ 23 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։ Վարորդն այսօր ազատվել է աշխատանքից»,- գրել է Գեղամ Ասատրյանը։