Ռուբիոն Երուսաղեմում հանդիպել է Նեթանյահուին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը Երուսաղեմում  հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Վաշինգտոնի մտահոգությունների ֆոնին, որ Կատարում ավիահարվածները սպառնում են խափանել Գազայի հատվածում հրադադարի հաստատման ջանքերը:

The Times of Israel-ը հրապարակել է Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած լուսանկարները․ դրանցում երկու պաշտոնյաները ժպտում են՝ չնայած հանդիպման շուրջ լարվածությանը, որը կապված է ԱՄՆ-ի դժգոհության հետ՝ Կատարում ՀԱՄԱՍ-ին հարված հասցնելու Նեթանյահուի որոշման հետ։

Ավելի ուշ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ  Բենիամին Նեթանյահուն ավարտել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր աշխատանքային հանդիպումը։

Քննարկմանը մասնակցել են Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը, արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ազգային անվտանգության խորհրդական Ցաչի Հանեգբին և Վաշինգտոնում ԱՄՆ դեսպան Եչիել Լեյթերը։ ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին նույնպես ներկա է եղել  հանդիպմանը։

Նշվում է, որ Ռուբիոն այժմ Երուսաղեմում հանդիպում է իր գործընկեր Գիդեոն Սաարի հետ, որից հետո ԱՄՆ պետքարտուղարը և Նեթանյահուն հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը երկօրյա այցով ժամանել է Իսրայել՝ քննարկելու Գազայի հակամարտության ապագան և պատանդների ազատ արձակումը: Նա  կրկին արտահայտել է իր դժգոհությունը Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակման վերաբերյալ, սակայն ասել է, որ միջադեպը չի վնասի երկու երկրների միջև հարաբերություններին, որոնք մնում են ամուր։

«Ինչ եղել է, եղել է: Մենք կհանդիպենք Իսրայելի ղեկավարության հետ, կխոսենք այն մասին, թե ինչ է սպասվում ապագայում», – ասել էր  Ռուբիոն ուղևորությունից առաջ։

Հիշեցենք, որ ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իսրայելական հարվածը Կատարին «չի նպաստում Իսրայելի կամ Ամերիկայի նպատակներին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի