Թուրք հաքերները հրապարակել են իսրայելցի պաշտոնյաների հեռախոսահամարները, զանգահարել ՊՆ ղեկավարին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Թուրք հաքերները X սոցիալական ցանցում հրապարակել են  Իսրայելի խորրդարանի՝ Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանայի և նախարարների, այդ թվում՝ Յարիվ Լևինի, Էլի Քոհենի, Դուդի Ամսալեմի, Յոավ Քիշի, Միրի Ռեգևի, Միկի Զոհարի, Ավի Դիխտերի և Նիր Բարկատի, նաև  պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի հեռախոսահամարը։ Այս մասին հայտնում է իսրայելական Ynet-ը։

Հաքերները նաև հրապարակել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ենթադրաբար պատկանող համարը, սակայն նշել են, որ այն կարող է թարմացված չլինել:

Երեկ երեկոյան թուրքական հաքերային խումբը հրապարակել էր Իսրայելի  պաշտպանության նախարար Իսրայել Կացի բջջային հեռախոսահամարը և մի սքրինշոթ, որը նրանք արել են սխալմամբ տեսազանգին պատասխանած նախարարից։

Զանգի ընթացքում հաքերը վիրավորանքներ էր հնչեցրել Իսրայելի պաշտպանության նախարարի հասցեին և նրա դեմքի սքրինշոթն արել, նախքան Կացը կհասցներ անջատել զանգը։ Թուրքական խումբը հետագայում հրապարակել է նկարը, նաև WhatApp-ով Կացին ուղարկված մի շարք հաղորդագրությունների սքրինշոթեր։

Առաջին հաղորդագրության մեջ ասվում է. «Հե՛յ, Կաց, երբեք մի մոռացիր սա, քո մահը մոտ է, մենք Քասամի պաշտպաններն ենք, մենք քեզ և քո երկիրը կթաղենք պատմության մեջ»՝ նկատի ունենալով ՀԱՄԱՍ-ի զինված թևը։

Հաջորդ երկու հաղորդագրությունների մեջ ասվում է. «Ի՞նչ դժոխք է պատահել» և «Շուն, արգելափակե՞լ ես ինձ»։

Վերջին հաղորդագրության կողքին կա միայն մեկ նշան, որը ցույց է տալիս, որ Կացը արգելափակել է համարը։

Հաղորդվում է, որ համարի հրապարակումից հետո Կացը ստացել է ևս «հազարավոր» թշնամական հաղորդագրություններ, որոնցից մի քանիսը ավտոմատացված են եղել։ Սպառնալիքներից մեկում ասվում էր. «Մենք կսպանենք ձեզ»։

Հիշեցնենք, 69-ամյա Կացը Իսրայելի պաշտպանության նախարարն է 2024 թվականի նոյեմբերից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի