ՌԴ ՊՆ-ն հայտնել է ավելի քան 200 ուկրաինական ԱԹՍ-ի խոցման մասին․ Պրիմորսկ նավահանգստում նավ է հրդեհվել

Լուրեր

20.08.2026 | 14:52
Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Լամին Յամալի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին հարցին
20.08.2026 | 14:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:44
Ուղերձ եմ տվել, որ չափազանցությունների գիրկն ընկնել պետք չէ. Փաշինյանը` Արեգնազ Մանուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չընտրվեցին․ ընդդիմությունը նախագահ ունի միայն ԱԺ հանձնաժողովներից մեկում
20.08.2026 | 14:35
Վերջը դիվերսիֆիկացիան է. Փաշինյանը` ՌԴ սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:30
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 14:25
2026-ի առաջին կիսամյակում անչափահասների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ 1041 վարույթ է քննվել
20.08.2026 | 14:18
Երթևեկել են մեքենայով, որը շահագործման չպետք է լիներ. Փաշինյանը` Ճամբարակում տեղի ունեցած վթարի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:12
26 մլն դոլար, շուրջ 2 մլրդ ռուբլի, 2 մլն եվրո. ինչո՞ւ է Սամվել Կարապետյանն այս գումարը կանխիկ պահում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:08
Պրոբլեմ ա, որ Գագիկ Ծառուկյանն ազատության մեջ ա եղել էս 8 տարիների ընթացքում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 14:00
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից 39 վագոն ցորեն է առաքվել Հայաստան
20.08.2026 | 14:00
Մի տուն Տաշիրում ու 1992-ի մի մեքենա. ինչ ունեմ` դա է. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:52
Զեկույց կհրապարակվի, որտեղ եկեղեցու հետ կապված բոլոր հարցերին պատասխան կտրվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:45
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են փոխվում ԱԳ, ԲՏԱ և ԱՍՀ նախարարությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:37
Հայ բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
Բոլորը

Ռուս զինվորականները հայտարարել են, որ լույս սեպտեմբերի 12-ի գիշերը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է 221 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ Լենինգրադի մարզի տարածքում խոցվել է 28 անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։

Անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների ընդունումն ու ուղարկումը: Ժամը 09:00-ի դրությամբ Պուլկովոյում չեղարկվել կամ ուշացել է ավելի քան 50 չվերթ, չեղարկվել  ավելի քան 20-ը, որոնք պետք է վայրէջք կատարեին այս օդանավակայանում օրվա ընթացքում։

Լույս սեպտեմբերի 12-ի գիշերը նաև սահմանափակումներ են մտցվել Իվանովոյի, Պսկովի, Յարոսլավլի և Կալուգայի օդանավակայանների աշխատանքում։

Լենինգրադի մարզի Պրիմորսկ քաղաքում նավահանգստում գտնվող նավը հրդեհվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն։ Նրա խոսքով՝ հրդեհը արագորեն մարվել է, «ջրհեղեղի կամ նավթի թափման սպառնալիք չկա»։ Դրոզդենկոն նաև հայտնել է Պրիմորսկի պոմպակայանում հրդեհի մասին։ Նա հավելել է, որ մարդիկ չեն տուժել։

Տոսնոյում խփված անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են Պրոմիշլեննայա և Չեխովի փողոցների վրա, հայտնել է Լենինգրադի մարզի նահանգապետը։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան։ Ընդհանուր առմամբ, Դրոզդենկոյի խոսքով, Լենինգրադի մարզի տարածքում խփվել է ավելի քան 30 անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Բրյանսկի մարզի վրա խոցվել է 85 անօդաչու թռչող սարք, Սմոլենսկի ՝ 42, Կալուգայի ՝ 18, Նովգորոդի ՝ 14, Օրյոլի և Մոսկվայի մարզի վրա՝ 9-ը, Բելգորոդի՝ 7, Ռոստովի և Տվերի՝ 3, իսկ Պսկովի, Տուլայի և Կուրսկի մարզերի վրա մեկական անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի