Մեկնարկել է դպրոցականների ակնային առողջության պահպանման հանրապետական ծրագիրը

Լուրեր

02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
02.07.2026 | 20:35
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է ինձ, որևէ մեկը մյուսից չի նեղանում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ  Երեւանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Նունե Եղիազարյանի մասնակցությամբ մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների  հանրապետական ծրագիրը:

Նախարարի պաշտոնակատարը շրջել է դպրոցի տարրական դասարաններում, որտեղ 3-րդ դասարանի աշակերտները ստացել են «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկը, որը  նախատեսված է տարրական դպրոցի երեխաների համար և նպատակ ունի  խաղերի, վարժությունների և հետաքրքրաշարժ տեքստերի միջոցով սովորեցնել՝ ինչպես պետք է պահպանել աչքի  առողջությունը: Ձեռնարկը մշակվել է Հայկական ակնաբուժության նախագծի  շրջանակում և որպես ուսումնաօժանդակ գրականություն հաստատվել է  ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից:  Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման առնչությամբ և շեշտել. «Էլեկտրոնային սարքավորումներից շատ օգտվող մեր երեխաները տեսողության խնդիրներ ունեն և վաղ տարիքում հայտնաբերումը խիստ կարևոր է: Այս նախագծի շրջանակում մինչև տարեվերջ  կստուգվեն շուրջ 10 հազար աշակերտ` Երևանի և մարզերի դպրոցներից՝ հաջորդ փուլերում ավելի մեծ թվով աշակերտներ ներգրավելու հեռանկարով: Բոլոր այն աշակերտները, ովքեր կարիք կունենան, կանցնեն ավելի լուրջ հետազոտություններ:  Այս  փուլն հաջողությամբ ավարտելուց հետո նախարարությունը  կքննարկի ծրագրի ընդլայնման հնարավորությունները: Մենք պետք է կարողանանք ստեղծել հնարավորություն, որպեսզի բոլոր աշակերտները ստուգվեն և տեսողական խնդիրները վաղ հայտնավերվեն: Օգտվելով առիթից ես նաև կոչ եմ անում ծնողներին ավելի հետևողական լիենել այս հարցում և հատկապես ցածր դասարաններում սահմանափակել երեխաների հեռախոսներից և պլանշետներից օգտվելը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի խոսքով՝ երեխաների տեսողական առողջության պահպանման ծրագրի և «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրման մեկնարկը Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների միամսյակում առանձնահատուկ կարևորություն ունի, և ուրախալի է, որ այն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ գործակցությամբ։

Դպրոցականների ակնային զննման ծրագրի շրջանակում ժամանակակից սարքավորմներով անցկացվում է դպրոցականների ակնային զննում, որը նախնական ախտորոշում է իրականացնում և հնարավորություն տալիս արդյունքները  պահպանել էլեկտրոնային եղանակով՝ հետագայում երեխայի առողջությանը հետևելու և տվյալների հավաքագրման և վերլուծության նպատակով: Առավել խորացված հետազոտության կամ բուժման կարիք ունեցողները ուղեգրվելու են  ակնաբուժական կենտրոններ: Դպրոցականների ակնային զննման ծրագրի հաջորդ բաղադրիչը  «Ավետիս» երեխաների առողջության խնամքի հարթակի ներդրումն է, որն այժմ պատրաստման փուլում է և հասանելի է լինելու դպրոցների բժշկական անձնակազմին, ծնողներին և մանկաբույժներին՝ ավելի արդյունավետ դարձնելու երեխաների ակնային առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները: