Թուրքական հայտնի լրատվամիջոցներ ներառող մեդիա-հսկա Can Holding-ը բռնագրավվել է

Լուրեր

06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
Բոլորը

Թուրքական դատարանը նշանակել է կառավարիչ՝ վերահսկելու Can Holding-ը, որը Թուրքիայի  ամենամեծ մեդիա և կրթական խմբերից մեկի սեփականատերն է, և խոշոր ֆինանսական հանցագործության հետաքննության շրջանակներում առգրավել է 121 դուստր ընկերությունների պատկանող ակտիվներ, գրում է Bianet—ը։

Հոլդինգին են պատկանում այնպիսի հայտնի հեռուստաալիքներ, ինչպիսիք են Habertürk TV-ն, Show TV-ն և Bloomberg HT-ն, ինչպես նաև այս մեդիա ապրանքանիշերի առցանց հարթակները։ Այն նաև գործունեություն է ծավալում կրթության ոլորտում՝ իր հովանու ներքո ունենալով Ստամբուլի Բիլգի համալսարանը, որը Թուրքիայի հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է, և Դողա Քոլեջի դպրոցական ցանցը։

Դատախազները հետաքննում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մաքսանենգության, խարդախության և փողերի լվացման» մեղադրանքները: Կասկածյալները ձերբակալվել են Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարության խմբերի կողմից:

Բռնագրավված ակտիվները փոխանցվել են Խնայողական ավանդների ապահովագրության հիմնադրամին (TMSF), որը կծառայի որպես ընկերությունների հոգաբարձու:

Habertürk-ի  լրատվական կայքը հաստատել է զարգացումը՝ «Can Holding-ում նշանակվել է հոգաբարձու» վերնագրով։

Գրավոր հայտարարության մեջ դատախազությունը պնդում է, որ «Can Holding-ի ներքո գործող ընկերությունների միջոցով ստեղծվել է հանցավոր կազմակերպություն», և որ այս ցանցը զբաղվել է «խարդախությամբ, հարկերից խուսափելով և անօրինական միջոցների լվացմամբ՝ բարդ ֆինանսական գործունեության միջոցով»։

Ըստ հայտարարության՝ Ֆինանսական հանցագործությունների հետաքննության խորհուրդը (MASAK) և այլ ֆինանսական վերահսկողության մարմիններ ներկայացրել են զեկույցներ, որոնք հիմք են հանդիսացել հետաքննության համար։ Իշխանությունները պնդում են, որ սխեման ղեկավարել են հոլդինգի սեփականատերեր Քեմալ Ջանը և Մեհմեթ Շաքիր Ջանը, որոնք, ենթադրաբար, ստեղծել են բազմաթիվ ընկերություններ նույն ոլորտներում՝ քննությունից խուսափելու և իրավական պատասխանատվությունը բաշխելու համար։

Խումբը նաև մեղադրվում է կապիտալի ավելացման մեխանիզմները չարաշահելու մեջ՝ օրինական ներդրումների քողի տակ  չգործող ընկերություններում անօրինական միջոցներ ներարկելու համար։

MASAK-ի եզրակացությունները նաև ենթադրում են, որ  հանցավոր կազմակերպությունը ընդլայնել է իր առևտրային շրջանակը՝ օգտագործելով անօրինական եկամուտը՝ ձեռք բերելով ընկերություններ և բաժնետոմսեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լրատվամիջոցները, կրթությունը, ֆինանսները և էներգետիկան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի