Փաշինյանի մոռացված մուրճը. սպառնո՞ւմ է վարչապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.12.2025 | 09:46
Արթիկում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում
08.12.2025 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի արտահերթ ընտրություններից չորս տարի անց ցուցադրում է նախորդ քարոզարշավի ընթացքում թափահարած մուրճը։ Առավոտյան վարչապետը սոցցանցերում լուսանկար հրապարակեց աշխատասենյակից, որտեղ առաջին պլանում մուրճն է՝ «պողպատե մանդատ» գրությամբ։ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո Փաշինյանն արտահերթ ընտրություններում մուրճի տեխնոլոգիան կիրառեց՝ քաղաքացիներին խոստանալով, որ վերընտրվելու դեպքում թալանվածը հետ կվերադարձնի նոր վճռականությամբ։

Ինչու է Փաշինյանը դարակից հանել չորս տարվա վաղեմության գործիքը, որի մասին այս տարիների ընթացքում կարծես մոռացել էր։ Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի խոսքով՝ վարչապետը քաղաքացիներին խնդիրներից շեղելու մտադրություն ունի։

Փաշինյանի մուրճը խորհրդարանի միջանցքներում այսօր քննարկվող թեմաներից մեկն էր։ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի բազայի վրա ստեղծված «Պատիվ ունեմ» խմբակցությունը, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել, այս հրապարակումը պատահական չի համարում։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա համարում են սպառնալիք։

Քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու վերաբերյալ ակնարկներ կարող է այս հրապարակումը պարունակել, ասում է վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ հիշեցնելով վերջին ժամանակաշրջանի զարգացումները։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը բացառում է բռնաճնշումները։

Իսկ ի՞նչ հաջողվեց Փաշինյանի թիմին թալանի վերադարձի և ենթադրյալ մեղավորներին օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու առումով։ Արձանագրենք, որ առանցքային նախկին պաշտոնյաների դատավարությունները շարունակվում են արդեն մի քանի տարի, որոնց հանգուցալուծումը տեսանելի չէ։ Փաշինյանի խոստումից հետո, օրինակ, համաներեցին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, մեկ այլ գործով էլ նա բանտում չհայտնվեց, քանի որ լրացել էր մեղադրանքի վաղեմության ժամկետը։ Համաներվեց նաև նախկինում խաղաղ ցույցերը առանձնակի դաժանությամբ ցրող ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանը։

Նիկոլ Փաշինյանի կողմից այսպիսի բնութագրում ստացած Սերժ Սարգսյանն էլ նախորդ տարի արդարացվեց, այսպես կոչված, դիզվառելիքի գործով։ Թեև դատախազությունը բողոքարկել է դատարանի այդ որոշումը։ Հիշեցնենք՝ Սարգսյանին հեղափոխությունից հետո, իրավապաշտպանների գնահատմամբ, զավեշտալի մեղադրանք առաջադրվեց՝ շուրջ 500 մլն դրամի յուրացում։

2023 թվականի դեկտեմբերի 26-ին էլ վաղեմության հիմքով պատասխանատվությունից ազատվեց իր նախագահության օրոք 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը։

Այս օրինակների ֆոնին Փաշինյանի թիմակից Արման Եղոյանը հակադարձում է՝ ցույց տալով իր ընկալմամբ պողպատե մանդատի զորությունը։

Ապօրինի հարստանալու և այլ դրվագներով մեղադրվող ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ կարծում է՝ պողպատե մանդատը Փաշինյանը պետք է ՀՀ-ի թշնամիների դեմ օգտագործի։

Իրավունքի դիկտատուրան, ըստ էության, ենթադրում էր՝ բոլոր մեղավորներն առանց բացառության պետք է պատասխանատվության ենթարկվեին։ Այժմ հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանը մինչև կառավարման ժամանակահատվածի ավարտը կկարողանա այս խոստումը լիարժեք կյանքի կոչել, եթե հաշվի առնենք, որ նրա բազմաթիվ խոստումներ մնացել են անկատար։

Մանրամասները՝ տեսանյութում։