Երևանի խցանումները նվազե՞լ են, թե՞ ավելացել․ Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 19:50
Եվրոպոլում նշանակվել է ՆԳՆ կապի սպա, որը համակարգում է Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը Եվրոպոլի հետ․ ՆԳ նախարար
30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
Բոլորը

Այսօր մնացե՞լ եք Երևանի խցանումներում․ Երևանի քաղաքապետարանում պնդում են, որ քաղաքում խցանումները նվազել են։ Ասում են՝ դա եղել է իրենց որոշումների, երթևեկության փոփոխությունների և դպրոցների դասերը շուտ սկսելու շնորհիվ։

Մեր ունեցած տվյալները այլ բանի մասին են փաստում։ Եվ այս ամենը ներկայացրել ենք «Փա՞ստ, թե՞ փուստ»-ի այսօրվա թողարկմանը։

«Ինչպես տեսնում եք, միջինացված խցանումների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, այսքան ավտոբուսի գիծ նոր ստեղծելով, միջինացված թիվն ավելի ցածր է»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետարանում այս պնդումների համար հղում են անում Yandex-ից իրենց ստացած տվյալներին։ Մենք օգտագործել ենք Yandex-ի սովորական տվյալները՝ խցանումները ցույց տվող քարտեզները։

Երեկվա խցանումների ժամերին մենք վերցրել ենք այդ քարտեզների էկրանանկարները՝ Ավինյանի և նրա գործընկերոջ պնդումները ստուգելու համար։ Yandex-ի քարտեզներում կա նաև կանխատեսվող խցանումները տեսնելու հնարավորություն։ Համակարգը դա հաշվարկում է՝ հիմնվելով նախկինում նույն օրերին եղած խցանումների տվյալների վրա։ Մենք այդ կանխատեսումները նույնպես արձանագրել ենք՝ համեմատելու համար։

Ստացվել է հետևյալ արդյունքը․ երեկվա փաստացի խցանումների ուժգնության բալերը կա՛մ նույն մակարդակի են եղել, կա՛մ ավելի բարձր, քան նախկինում։

Իսկ այսօր առավոտյան խցանումների ուժգնությունը միանգամից 2-3 բալով է գերազանցել նախկին տվյալների հիման վրա միջինացված ցուցանիշին։ Բայց նաև պետք է նշել, որ ժամը 11-ի դրությամբ խցանումները մեկ բալով ավելի թույլ են, քան նախկինում։

Մյուս պնդումները և ցուցանիշները կարող եք դիտել տեսանյութում։

«Փա՞ստ, թե՞ փուստ»-ի այս թողարկմանը մենք ձեզ ներկայացրինք Երևանում խցանումների մասին պաշտոնյաների պնդումները և դրանք համեմատեցինք բոլորիդ հասանելի փաստացի ցուցանիշների հետ։ Իսկ դուք ինքնուրույն որոշեք՝ խցանումների թեթևացման մասին պնդումները փա՞ստ են, թե՞ փուստ։

Գարիկ Հարությունյան