Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառք է ստացել կեղծ տվյալներով ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառքի դիմաց ապահովել է կեղծ տվյալներով ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումը. նրա և ևս 5 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։

«Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի և հողաշինարարի որակավորումներ ստացած անհատ ձեռնարկատերերը նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող ինքնակամ շինությունների որակական և քանակական տվյալները կեղծելու և ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ մուտքագրելու դիմաց քաղաքացուց ստացել են կաշառք, որի մի մասը փոխանցել են ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին՝ նման պայմաններում ինքնակամ  շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար։

«Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված անհատ ձեռնարկատերերը Արտաշատ քաղաքում նախագծման գործունեություն իրականացնող անձի, ինչպես նաև Արտաշատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի նախկին աշխատակցի կողմից տեղեկություններ տրամադրելու միջոցով կազմել են մեկ այլ քաղաքացուն պատկանող բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի: ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Կաշառք ստանալուն օժանադակելու և մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, ինչպես նաև խմբի կազմում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու համար մեղադրանքներ են ներկայացվել նաև 2 անհատ ձեռնարկատերերին: Նրանցից մեկի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացուն և կեղծ փաստաթղթեր պատրաստելուն օժանդակած անձանց:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,-  նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: