Ինչպես է Հրաչյա Հակոբյանը Հայաստան-Պորտուգալիա խաղի անվճար տոմսեր ստացել և բաժանել քաղաքացիներին․ ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացնում

Լուրեր

04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին ՀՖՖ-ն Հայաստան-Պորտուգալիա խաղի հինգ տոմս է տրամադրել հյուսիսային տրիբունայում, որոնցից յուրաքանչյուրի արժեքը երեք հազար դրամ է եղել։ Այս տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։

Հիշեցնենք՝ այսօր խորհրդարանում Հրաչյա Հակոբյանը լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձել էր Հայաստան-Պորտուգալիա խաղի հաշվին, քանի որ մարզադաշտում հետևել էր խաղին։ Factor.am-ն էլ հետաքրքրվել էր, թե ի՞նչ արժեքով տոմս է ձեռք բերել պատգամավորը՝ հաշվի առնելով, որ այս խաղի տոմսերը կայծակնային արագությամբ էին վաճառվել։ Հակոբյանը հայտարարել էր, որ տոմսն ինքը չի գնել, այլ ֆեդերացիան է իրեն տվել։ Factor.am-ի հարցադրումներին՝ արդյո՞ք սա պաշտոնական դիրքի չարաշահում չէ, երբ մեծ պահանջարկ ունեցող խաղի տոմսերը ինքը որպես ՔՊ-ական անվճար է ստանում։ Փաշինյանի հետ ազգակցական կապեր ունեցող Հակոբյանն անկեղծացելու ու հայտարարել էր, որ ոչ միայն իր համար է ՀՖՖ-ից անվճար տոմս ստացել, այլ նաև իրեն դիմած քաղաքացիների համար, ինչն էլ ավելի մտահոգիչ է, քանի որ սահմանափակվում է տոմսերը արդար մրցակցային ճանապարհով ձեռք բերելու հնարավորությունը։

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Factor.am-ին վստահեցրեց, որ դրանք, այսպես կոչված, «մարված» տոմսեր են։ «Դրանք մարված տոմսեր են, եղել են մեր գործընկերներինը, որոնք չեն վերցրել, իսկ թե ում է տվել Հրաչյա Հակոբյանը, տեղյակ չենք»,-ասաց փոխնախագահը։

Թե որ գործընկերներն են հրաժարվել մեծ պահանջարկ ունեցող ֆուտբոլային հանդիպման տոմսերից, Նիկողոսյանը մեր հստակեցնող հարցին ի պատասխան, կոնկրետ անուններ չտվեց, միայն թվարկեց ՀՖՖ-ի լայն գործընկերների շրջանկը։ «ՈՒԵՖԱ-ն, մեր ակումբները, որոնց մենք տոմսեր ենք տալիս, նաև մանկատները, եթե մեզ դիմում են։ Բազմաթիվ մարդիկ, կառույցներ մեզանից տոմս են ուզում, մի մասն ավճար, մի մասը վճարով»։

Հարցին՝ իշխանության այլ ներկայացուցիչների ևս անվճար տոմսեր տրվե՞լ են, քանի որ մարզադաշտում արձանագրել էինք ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ներկայությունը, Նիկողոսյանն ասաց․ «Գեղամ Նազարյանը իշխանության ներկայացուցի՞չ է, Արծվիկ Մինասյանն իշխանության ներկայացուցի՞չ է»։

Նարեկ Կիրակոսյան