Նեպալում զանգվածային բողոքի ցույցեր են Facebook-ի, YouTube-ի ու այլ սոցցանցերի արգելափակման դեմ․ զոհվել է  առնվազն 19 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Նեպալում կառավարության կողմից սոցիալական ցանցերի  արգելքի դեմ ցույցերի  ընթացքում ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, մի քանի տասնյակ  վիրավոր կա, գրում է BBC-ն։

Հազարավոր մարդիկ են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելով Facebook-ը, X-ը և YouTube-ը  արգելափակելու որոշման դեմ։

Նեպալի կապի նախարար Պրիտհվի Սուբբան BBC-ին ասել է, որ ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, որը ներառում է ջրցան մեքենաներ, մահակներ և ռետինե փամփուշտներ։ Կառավարությունը հայտարարել է, որ սոցիալական ցանցերի հարթակները պետք է կարգավորվեն կեղծ լուրերի, ատելության խոսքի և առցանց խարդախության դեմ պայքարելու համար։

Բողոքի ակցիայի մասնակիցները պաստառներ են կրել, որոնց վրա գրված է՝ «Բավական է» և «Վերջ կոռուպցիային»։  Երբ հավաքը տեղափոխվել է  խորհրդարանի մոտ գտնվող փակ տարածք,  բողոքի ակցիայի մասնակիցներ փորձել են բարձրանալ պատի վրայով։

«Արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործվել այն բանից հետո, երբ ցուցարարները ներխուժել են արգելված տարածք», – AFP լրատվական գործակալությանը ասել է Կատմանդուի հովտի ոստիկանության խոսնակ Շեքհար Խանալը։ Պարետային ժամ է սահմանվել։

Անցյալ շաբաթ իշխանությունները հրամայել էին  արգելափակել 26 սոցիալական ցանցեր՝ Նեպալի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գրանցվելու վերջնաժամկետը չպահպանելու համար։ Ուրբաթ օրվանից ի վեր օգտատերերը դժվարություններ են ունեցել հարթակներ մուտք գործելու հարցում, չնայած որոշները օգտագործում են VPN-ներ՝ արգելքը շրջանցելու համար։ Մինչ օրս երկու հարթակ վերագործարկվել է արգելքից հետո նախարարությունում գրանցվելուց հետո։

Նեպալի կառավարությունը պնդում է, որ չի արգելում սոցիալական ցանցերը, այլ դրանք փորձում է  համապատասխանեցնել Նեպալի օրենսդրությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի