ՌԴ ԱԴԾ 5-րդ վարչության գեներալը, որը վերահսկում էր ռուսական  ազդեցության ընդլայնումը հետխորհրդային տարածքում, ազատվել է աշխատանքից

Լուրեր

07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՌԴ ԱԴԾ 5-րդ ծառայության (վարչության) պետի տեղակալ, գեներալ-մայոր Դմիտրի Միլյուտինը, որը հայտնի է «Թատերասեր» մականունով, ազատվել է աշխատանքից։ Այս մասին The Insider-ին հաստատել են հատուկ ծառայությունների երկու աղբյուրներ։

ԱԴԾ  5-րդ ծառայությունը գործում է 2004 թվականից՝ Վլադիմիր  Պուտինի կողմից հատուկ ծառայությունների լայնածավալ բարեփոխումից հետո։  Ծառայությունը պաշտոնապես զբաղվում էր միջազգային համագործակցության հաստատմամբ , բայց դրա լիազորությունները հետագայում կտրուկ ընդլայնվել են. ԱԴԾ աշխատակիցները սկսեցին աշխատել ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև գրեթե ամբողջ աշխարհում, և նրանց հիմնական գործառնական խնդիրներն էին հետախուզական տվյալների ստացումը «Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտական, տեխնիկական և պաշտպանական ներուժի մեծացման շահերից ելնելով»։

Միլյուտինը ծնունդով Իժևսկից է, ԱԴԾ ակադեմիան ավարտելուց հետո նրան ուղարկել են ԱԴԾ 5-րդ վարչություն: Այնտեղ նա սկզբում զբաղվել է Ուկրաինայով, ապա սկսել է վերահսկել «Մոլդովական» և «Մերձդնեստրի» բաժինները։

Գեներալը հրապարակավ հայտարարել է, որ երազում է ԽՍՀՄ-ի վերածննդի մասին և պատրաստ է իր ողջ էներգիան ուղղել դրան։ Միլյուտինը հատկապես ակտիվացել էր  2020 թվականին՝ Մոլդովայում նախագահական ընտրությունների նախօրեին։ Չնայած նրան որ կրեմլամերձ բազմաթիվ քաղտեխնորոգներ  և հետախուզության աշխատակիցներ կանխատեսում էին ռուսամետ թեկնածու Իգոր Դոդոնի անխուսափելի հաղթանակի մասին, հաղթել էր Եվրոպայի հետ մերձեցման կողմնակից Մայա Սանդուն։ Իրավիճակը կրկնվել էր 2024 թվականին, երբ Սանդուի մրցակիցը Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն էր, որին աջակցում էր Մոսկվան։ Եվ  Սանդուն դարձյալ հաղթանակ էր տարել։

Կնոջ՝ Նատալիայի հետ միասին, Միլյուտինը երբեք բաց չի թողնում ոչ մի թատերական պրեմիերա, որի համար ստացել է «Թատերասեր» մականունը։ Ըստ երևույթին, ԽՍՀՄ վերածննդի համար պայքարը նրան լավ դիվիդենտներ է բերել, և 2022 թվականին զույգը 24 միլիոն ռուբլով երկրորդ բնակարանն է գնել Գլինիշևսկի նրբանցքում, որտեղ ժամանակին ապրել են հայտնի ռեժիսոր Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն, դերասանուհի Վերա Մարեցկայան և տիկնիկային թատրոնի հիմնադիր Սերգեյ Օբրազցովը։  The Insider-ի համաձայն՝  բնակարանի համար Միլյուտինը վճարել է կանխիկ։

2024 թվականի հունիսին 5-րդ ծառայության երկարամյա ղեկավար Սերգեյ Բեսեդան տեղափոխվել է  ԱԴԾ տնօրենի գրասենյակ, իսկ ՊԱԿ-ի հետախուզական ծառայությունը գլխավորել է Ալեքսեյ Կոմկովը՝ ԱԴԾ ներքին անվտանգության վարչության նախկին աշխատակիցը։

Ըստ  The Insider-ի աղբյուրի՝ «Կոմկովը և Միլյուտինը միանգամից լեզու չեն գտել և գրեթե չէին շփվում միմյանց հետ։ Միլյուտինն ասել է, որ պատրաստ է գնալ Մոլդովա՝ գնդացիրով և այնտեղ կարգուկանոն վերականգնել։ Սակայն Կոմկովը միշտ կողմ էր ավելի նուրբ մոտեցմանը և սկսել է արմատականներին մաքրել Բեսեդայի նախկին թիմից»։

Նույն աղբյուրը հայտնել է, որ Միլյուտինի փոխարեն նշանակվել է գեներալ Ալբերտ Ստեպիգինը, որը նախկինում ղեկավարում էր ԱԴԾ ներքին անվտանգության վարչության 2-րդ ծառայությունը: Կոմկովը և Ստեպիգինը վաղուց են ճանաչում միմյանց և ընկերներ են իրենց ընտանիքների հետ։

Օգոստոսի սկզբին The Insider-ը հաղորդել էր, որ Ստեպիգինի կինը՝ Օլգան, «թշնամական» Լիտվայի քաղաքացի Ալեքսանդր Պատուտինի հետ միասին, «Ալեքսներուդ» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկն է և զբաղվում է ավազի և խճի արդյունահանմամբ Վլադիմիրի մարզում։

Օգոստոսի վերջին Պուտինը վերացրել է  արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի նախագահական վարչությունը և սահմանային համագործակցության վարչությունը, որի հիմքում էին ԱԴԾ-ի, արտաքին հետախուզական ծառայության սպաները։ Նրանք զբաղվում էին լրտեսությամբ, այսպես կոչված «փափուկ ուժի» հավաքագրմամբ և առաջխաղացմամբ։ Լուծարված կառույցների փոխարեն նախագահական վարչությունում կստեղծվի ռազմավարական գործընկերության և համագործակցության բաժին։ Աղբյուրը չի բացառում, որ նոր բաժնի շարքերը կհամալրեն Կոմկովի կողմից մաքրված ԱԴԾ 5-րդ  ծառայության «արմատականները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի