Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 13-րդ պատարագն է մատուցվել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Բոլորը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում, որը Մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ տարին մեկ անգամ բացվում է ծեսերի համար,  13-րդ պատարագն է անցկացվել։

Անադոլու գործակալության հաղորդմամբ՝ պատարագին մասնակցելու համար քաղաք եկած հոգևորականներն ու այցելուները նավակով կղզի են տեղափոխվել։

Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, նրա տեղակալ Հայր Կասպար Կարապետյանը և հոգևորականության հետ ժամանած եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը  կարճատև զրույց են ունեցել այցելուների հետ։

«Այստեղ ուխտավորները եկել են աշխարհի տարբեր ծայրերից՝ Ամերիկայից, Անգլիայից, Եվրոպայից, Անատոլիայի տարբեր մասերից, Ստամբուլից և, հատկապես, Հայաստանից: Մենք նշեցինք այս օրը: Մենք հիշատակեցինք մեր անցյալը 1100-ամյա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում: Մենք շնորհակալություն հայտնեցինք այս օրվա համար: Հիմա մենք վերադառնում ենք տուն: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում պետական ​​իշխանություններին, որոնք մեզ այս հնարավորությունը տվեցին: Թող մեր աղոթքները խաղաղություն բերեն երկնքից երկրի և մարդկության վրա: Մեր աղոթքն այն է, որ այս տարածաշրջանի ժողովուրդը, որը շատ է տառապել, սովորի անցյալից և հասնի այսօրվա խաղաղությանը, եղբայրությանը և միասնությանը»,-ասել է Մաշալյանը

Արարողությանը ներկա են եղել նաև  մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության տնօրեն Աբդուրահման Շահինը, նահանգային ոստիկանապետ Մուրատ Մութլուն և Վանի թանգարանի տնօրեն Բյուլենթ Դեմիրը։

Հիշեցնենք, որ 2005 թվականին Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը սկսել էր Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները։ 2007-ին էլ եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան: 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի