Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է պատրաստում ռուսական բանկերի և նավթային ոլորտի դեմ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Եվրամիությունը նախատեսում է նոր պատժամիջոցներ սահմանել մի շարք ռուսական բանկերի և էներգետիկ ընկերությունների նկատմամբ։ Այս մասին  հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պատժամիջոցները կարող են վերաբերել ռուսական վճարային և վարկային քարտերի համակարգին և կրիպտոբորսաներին։ Բացի այդ՝ քննարկվում են ռուսական նավթի առևտրի հետագա սահմանափակումները, գրում է Meduza-ն։

Bloomberg-ի աղբյուրների համաձայն, Եվրամիությունն ակնկալում է, որ նոր պատժամիջոցները կհամաձայնեցվեն Միացյալ Նահանգների հետ: Associated Press-ը հայտնել է, որ սահմանափակող միջոցառումների քննարկումը կլինի սեպտեմբերի 8-ին նախատեսված բանակցությունների թեմաներից մեկը ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանի գլխավորած եվրոպական պատվիրակության և ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարության միջև:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա օրերին Սպիտակ տանը բանակցություններ կվարի եվրոպացի առաջնորդների հետ։ Թրամփը նաև ասել է, որ պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «երկրորդ փուլին»։

ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից սահմանափակող միջոցառումները խստացնելու պատրաստակամության մասին լուրերի ֆոնին՝  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կրկին հայտարարել է, որ պատժամիջոցները ազդեցություն չեն ունեցել Ռուսաստանի վրա։

«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել մեկ բան. վերջին, կարելի է ասել, չորս տարիների ընթացքում մեր երկրի դեմ կիրառված այս աննախադեպ թվով պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունեցել»,- ասել է նա։

Եվրոպական Միության կողմից պատրաստվող պատժամիջոցների փաթեթը կլինի 19-րդը՝ ռուսական զորքերի Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց ի վեր։

ԱՄՆ-ն  Ռուսաստանի դեմ իր սեփական սահմանափակող միջոցներն է կիրառել։ Մի շարք երկրներ միացել են ամերիկյան և եվրոպական պատժամիջոցներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի