Սանտուշը հեռացվել է Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից․ նա 4,5 մլն եվրո փոխհատուցում է պահանջում

Լուրեր

21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
Բոլորը

Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Սանտուշը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, նրա հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՖՖԱ-ի՝ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ջահանգիր Ֆարաջուլաևը։

Ֆեռնանդո Սանտուշը  Ադրբեջանի հավաքականը գլխավորում էր 2024 թվականից։

Մեր մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Այխան Աբբասովը կգլխավորի Ադրբեջանի հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Ուկրաինայի հավաքականի դեմ խաղին։ Ադրբեջանի ընտրանին Աշխարհի 2026թ-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Սանտուշի գլխավորությամբ 0։5  հաշվով պարտվել էր Իսլանդիայի հավաքականին, որը բուռն քննադատության պատճառ էր դարձել։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Սանտուշը փոխհատուցում է  պահանջում։ Sportinfo-ի տվյալներով՝ փորձառու մասնագետը ԱՖՖԱ-ի ներկայացուցիչներից պահանջել է 4,5 միլիոն եվրո փոխհատուցում։

Մարզիչը չի  պատրաստվում զիջումների գնալ փոխհատուցման չափի հարցում և այդ մասին հայտարարել է ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչներին։

2016թ-ին  Պորտուգալիայի հավաքականը նրա գլխավորությամբ առաջին անգամ պատմության մեջ դարձել էր Եվրոպայի չեմպիոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի