Իզմիրում 16-ամյա տղան զինված հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա. զոհվել է 2 ոստիկան, կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակման է տեղի է ունեցել։

TRT Haber-ի հաղորդմամբ՝ 16-ամյա տղաան կրակ է բացել Սալիհ Իշգյորենի ոստիկանական բաժանմունքում։ Երկու ոստիկան սպանվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, որոնցից մեկը վիճակը  ծանր է։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել է սոցցանցերում գրառմամբ.

«Ցավակցում եմ մեր ազգին։ Իզմիրի Բալչովա Սալիհ Իշգյորենի ոստիկանական բաժանմունքի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել։ Ցավոք, այս նողկալի հարձակման արդյունքում նահատակվել են մեր առաջին դասի ոստիկանապետ, ոստիկանության գլխավոր տեսուչ Մուհսին Այդեմիրը և ոստիկանության սպա Հասան Աքընը։ Ոստիկան Օմեր Ամիլաղը ծանր վիրավորվել է, իսկ ոստիկան Մուրատ Դաղլին՝ թեթև։  Կասկածյալը՝ 16-ամյա Է.Բ.-ն, ձերբակալվել է։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել»,-նշել է նա։

Արդարադատության նախարար Յըլմազ Թունչն էլ հայտարարել է, որ Իզմիրի գլխավոր դատախազությունն անմիջապես սկսել է միջադեպի ​​հետաքննությունը: Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը լրագրողների հետ միջադեպի մասին խոսելիս նշել է, որ զենքով հարձակում է գործել ավագ դպրոցի 16-ամյա աշակերտը, հերթապահ ոստիկանը սպանվել է առաջինկրակոցից։

«Բախման ժամանակ սպանվել են մեկ ոստիկան և մեկ գլխավոր տեսուչ: Մեր երկու սպաները բուժվում են հիվանդանոցում: Սա մարդաշատ փողոց է։ Մեր քաղաքացիներից մեկը նույնպես  թեթև վնասվածքներ է ստացել ձեռքի հատվածում: Հարձակվողը ձերբակալվել է վնասվածքներով և շարունակում է բուժումը Ալսանջակի պետական ​​հիվանդանոցում: Մենք դեպքը հետաքննում ենք տարբեր տեսանկյուններից: Կասկածյալը 16 տարեկան է: Նա ապրում է այս փողոցում, չունի քրեական անցյալ և նախկինում որևէ հանցագործության համար չի կալանավորվել»,-ասել է Էլբանը՝ նշելով, որ հարձակվողն օգտագործել է հրացան, որը հայրը  գնել էր 10 տարի առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի