Հայաստանի գլխավոր դատախազը Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի հետ քննարկել է համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության գլխավոր դատախազ, Շեյխ Սաուդ Բին Աբդուլլահ Ալ-Մուջիբին:

«Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի Թագավորության գլխավոր դատախազին՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում նախաձեռնելու համար և ընդգծել, որ ԴՄԱ համաժողովը, ի թիվս այլնի, լավ հնարավորություն է երկխոսելու և ամրապնդելու իրավապահ կառույցների միջև գործընկերային հարաբերությունները: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ երկու երկրների դատախազությունների միջև քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և քննարկել համագործակցության հեռանկարները»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին: Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա կայանալիք ժողովի ընթացքում: