Դեսպան Մկրտչյանը և Խանիայի քաղաքապետը քննարկել են մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կրետե կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և Խանիայի քաղաքապետ Պանայոտիս Սիմանդիրակիսը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունների հետ կապված հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

«Քաղաքապետը ողջունեց հայ դիվանագետին` ընդգծելով ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։ Նա նաև հիշատակեց Խանիայում առկա ոչ մեծ, սակայն ակտիվ, համայնքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում։
Քաղաքապետ Սիմանդիրակիսն ներկայացրեց Խանիայում առկա կրթամշակութսյին հաստատությունների համահունական նշանակությունը և հավելեց նրանց հետ համագործակցություն նախաձեռնելու հնարավորությունը։

Իր հերթին, Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հայտնեց Հայաստանի մտադրությունը համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների վերաբերյալ, մասնավորապես մշակութային և տնտեսական բնույթի։ Դեսպանը կարևորեց Խանիայի տարեցտարի աճող գրավչությունը հայ զբոսաշրջիկների համար` միաժամանակ ընդգծելով հույն զբոսաշրջիկներին Հայաստան ուղղորդելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցում էին Կրետեի հայոց հոգևոր տեսուչ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և փոխքաղաքապետ Էլենի Զերվուդակին։