Կոռուպցիա, ամենաթողություն, քաղաքային միջավայրի բարելավում. ի՞նչ հարցեր ունեն մասնագետները Երևանի գլխավոր ճարտարապետին

Լուրեր

12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
Բոլորը

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել հանրահայտ երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Ոլորտում առկա խնդիրները բազմաշերտ են: Դրանք տեսանելի են անգամ ոչ մասնագիտական աչքով: Factor.am-ի հետ զրույցում հայտնի ճարտարապետները ներկայացրեցին Մեսչյանի նշանակման և նրա առաջին քայլերի հետ կապված սեփական դիտարկումները:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը դրական է վերաբերվում այս նշանակմանը: Տիկին Թարխանյանը դժվարացավ խորհուրդ տալ, թե ինչից պետք է սկսի գլխավոր ճարտարապետը:

Ըստ նրա` հարկավոր է սպասել Մեսչյանի առաջարկներին: Թարխանյանը շնորհավորեց Արթուր Մեսչյանին` ցանկանալով լավ աշխատանք:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ողջունեց այս նշանակումը և նշեց. «Շատ խնդիրներ են կուտակվել: Ես մշտապես քննադատել եմ, բայց հասկացա, որ ճարտարապետներին քննադատելը միշտ արդյունավետ չէ: Շատ հաճախ իրավիճակն է նպաստել, որ սխալներ արվեն: Պետք է վերջ դրվի հասարակական տարածքների, կանաչ տարածությունների վերացման և այլ կառույցների համար օգտագործման վտանգավոր պրակտիկային: Նորակառույցների և էլիտար շենքերի վթարային լինելու հետ կապված հարցեր կան: Շատ գործ կա, բոլորը թվարկել չեմ կարող, բայց համոզված եմ` պարոն Մեսչյանի մոտ կստացվի»:

Անդրադառնալով անհամաչափ, անճաշակ և քաղաքի տեսքն աղավաղող շինություններին` պարոն Մինասյանը կարծիք հայտնեց, որ դա ամենաթողության հետևանք է:

«Ամեն տեղ էլ կարող են լինել անճաշակ մարդիկ, բայց օրենսդրական կարգավորումներով շատ հարցեր կլուծվեն: Հատկապես հետհեղափոխական Հայաստանում ամեն ինչ միայն օրենքի ուժով պետք է աշխատի:Հասարակության և մասնագետների վճռականությունն էլ է անհրաժեշտ, որ քաղաքային միջավայրը լավը լինի: Մարդիկ էլ ավելի բարի կլինեն, եթե ապրելու միջավայրը լավը լինի»,-համոզված է Մկրտիչ Մինասյանը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ ասաց, որ ինքն անձերի խնդիր չի տեսնում: Ըստ նրա` խնդիրն անելիքի մեջ է: Հարցին` որո՞ նք պետք է լիներ Երևանի գլխավոր ճարտարապետի առաջին անելիքները, պարոն Քալաշյանը պատասխանեց. «Կուզեի տեսնել նրան և ծանոթանալ նրա ծրագրերին: Ես նրա նկատմամբ բացասական տրամադրվածություն չունեմ, բայց այս պարագայում կարևորը պաշտոնյայի ծրագիրն է: Հուսանք, որ նրա գործելաոճը կտրուկ կտարբերվի նախորդներից: Խոսքը կոռուպցիայի մասին չէ: Խոսքը մասնագիտական վերաբերմունքի մասին է: Կառավարման հետ կապված լրջագույն հարցեր կան: Ես համոզված եմ` Մեսչյանը թաղված չէ կոռուպցիայի մեջ, բայց վերաբերմունքը շատ կարևոր է: Իհարկե, նա արել է մի քանի նախագիծ, բայց չգիտեմ` որքանո՞վ է ծանոթ վերջին տարիների քաղաքաշինական գործընթացներին: Չեմ բացառում, որ լավ էլ պատրաստված է»:

Սաշուր Քալաշյանի հետ նույնպես փորձեցինք հասկանալ քաղաքային անճաշակությունների և անհամաչափությունների պատճառները: Նրա խոսքով` ճաշակը քննարկման հարց չէ, խնդիրը միջավայրի պահպանությունն է: «Եթե մի տեղում չի կարելի 10 հարկանի շենք կառուցել,բայց դու կառուցում ես, դա արդեն ճաշակի հարց չէ, դա ուրիշ բան է»,-եզրափակեց մասնագետը:

Լևոն Փանոսյան