Գործող իշխանությունը խաղաղության անվան տակ ՀՀ-ն կապիտուլյացիայի է ենթարկում․ նոր պատերազմի է սա տանում․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ վերջին տարիներին Հայաստանի դեմ «հրեշային ծրագիր» է գործադրվել։ Սեֆիլյանի խոսքով, 44-օրյա պատերազմը վաղուց ծրագրված ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունք էր․ «Ռուս-թուրքական Լավրովի պլանը պատերազմով իրագործվեց։ Դա եղել է ՀՀ-ի դեմ մշակված ծրագիր»։
Նա ընդգծում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը «խաղաղության անվան տակ տանում է երկիրը կապիտուլյացիայի», ինչը, ըստ նրա, նոր պատերազմի վտանգ է ստեղծում։

Սեֆիլյանի կարծիքով տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոփոխվում է․ «ՌԴ-ն թուլանում է, և այդ պայմաններում ԱՄՆ-ն կանխեց Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակի մեծացումը։ Սա հնարավորություն է տալիս, որ Հայաստանը կարողանա որոշակի օգուտներ ստանալ»։

Սակայն, նրա համոզմամբ, ԱՄՆ-ի ներկայությունը և աջակցությունը ևս չի ապահովում լիարժեք անվտանգություն․ «Այո՛, ԱՄՆ-ի շնորհիվ Հայաստանը դեռ գոյություն ունի քարտեզի վրա, բայց դա չի նշանակում, որ թուրքական կողմը ձեռնպահ կմնա մեզ ուղղված վտանգներից»։

Խոսելով Հայաստանի սահմանների և ապագայի մասին՝ Սեֆիլյանը հավելում է․ «Այսօրվա սահմաններով ՀՀ-ն չի կարող պահպանվել։ Բայց դա չի նշանակում, որ եթե գանք իշխանության, անմիջապես գնալու ենք Արցախի կամ Նախիջևանի ազատագրման»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան