Թուրքիան հերքել է Իսրայելի նախարարի ենթադրյալ մահափորձի հետ առնչությունը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հինգշաբթի ուշ երեկոյան հերքել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի դեմ ՀԱՄԱՍ-ի կողմից ենթադրյալ մահափորձի հետ որևէ առնչությունը։ Կենտրոնը իսրայելական լրատվամիջոցների կողմից Թուրքիային այդ ծրագրի հետ կապող հաղորդագրություններն անվանել է «դիտավորյալ ապատեղեկատվական արշավ», գրում է Turkiye today-ը։

Թուրքիայի  նախագահականին կից հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ մեղադրանքները հիմնված են մոտ ութ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի վրա, այլ ոչ թե վերջերս տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես պնդում են իսրայելական լրատվամիջոցները։

Իսրայելի անվտանգության ուժերը չորեքշաբթի օրը հայտարարել էին, որ վերջին շաբաթներին Հեբրոնի շրջանից ձերբակալել են ՀԱՄԱՍ-ի բջջի անդամների, որոնք ենթադրաբար պլանավորել էին սպանել Բեն-Գվիրին՝ օգտագործելով պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարքեր։ Համատեղ գործողությունն իրականացրել են Իսրայելի անվտանգության գործակալությունը (Շին Բեթ) և Իսրայելի բանակը։

Իսրայելական իշխանությունների տվյալներով՝ բջիջը մոտավորապես 2000 դոլարի ֆինանսավորում է ստացել Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներից՝ երկու անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), պայթուցիկ սարքեր և մեկ նոութբուք գնելու համար։

Times of Israel-ը հաղորդել է, որ բջիջը գործել է «Թուրքիայում գտնվող ահաբեկչական խմբավորման շտաբի հրամանատարության ներքո»։

Նշվում է, որ այդ  լրատվական հաղորդումների իրական նպատակը միջազգային հանրության շրջանում Թուրքիայի դեմ միտումնավոր մոլորեցնող պատկերացում ստեղծելն է և դրանով իսկ վնասել Թուրքիայի՝ Պաղեստինի նկատմամբ քաղաքականությանը։

Իսրայելցի քննիչները հայտնել են, որ երեք անդամից բաղկացած խումբը պլանավորել էր թիրախավորել Բեն-Գվիրին Հեբրոնի Պատրիարքների քարանձավ այցելության ժամանակ՝ օգտագործելով պայթուցիկ անօդաչու թռչող սարքեր։ Խումբը հետևել է նախարարի սոցիալական ցանցերի էջերին՝ կանխատեսելով, որ նա կայցելի սուրբ վայր հրեական տոների ժամանակ։

Շին Բեթը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի բջիջը մասամբ հաջող փորձարկում է անցկացրել, բայց հրաժարվել է իրենց սկզբնական ծրագրից, երբ պայթուցիկները չեն պայթել պատշաճ կերպով։ Ըստ տեղեկությունների՝ անդամներից  մեկը ձերբակալվել է Պաղեստինի ինքնավարության կողմից նախատեսված հարձակման օրվանից առաջ, ինչը հետագայում խաթարել է նրանց ենթադրյալ գործողություններ։ Ըստ իսրայելական հետաքննության՝ յուրաքանչյուր անդամ ունեցել է  որոշակի դեր՝ մեկը զբաղվել է դրամահավաքով, մյուսը՝ անօդաչու թռչող սարքերով, իսկ երրորդը՝ պայթուցիկներ պատրաստել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի