Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ ժամը 16:00-ին. ՀՖՖ
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին:
«Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: