Bayraktar TB3-ը անօդաչուն ընդգրկվել է Թուրքիայի զինված ուժերի զինանոցում

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ տեղական արտադրության Bayraktar TB3 անօդաչու մարտական ​​թռչող սարքը պաշտոնապես ընդգրկվել է Ցամաքային զորքերի կազմում։

Այս մասին հայտարարել է ՊՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդական և նախարարության խոսնակ, կոնտրադմիրալ Զեքի Աքթյուրքը ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Անօդաչու թռչող սարքն ունի 8.35 մետր երկարություն և 14 մետր թևերի բացվածք, առավելագույն թռիչքային քաշը 1600 կգ է, իսկ օգտակար բեռը՝ 280 կգ,  170 ձիաուժ հզորությամբ տուրբոդիզելային շարժիչ և կարող է առանց դադարի թռչել ավելի քան 21 ժամ։

«Թուրքիայի զինված ուժերի ժամանակակից և հզոր պաշտպանական և անվտանգության կարողությունները շարունակում են ամրապնդվել ներքին և ազգային պաշտպանական արդյունաբերության արտադրանքով։ Մեր ցամաքային զորքերի հրամանատարությունն ավարտել է Bayraktar TB-3 անօդաչու թռչող սարքերի և ILTER J-350 խլացնող համակարգերի տարբեր քանակությունների ստուգման և ընդունման աշխատանքները»,-ասել է նա։

Խոսնակը նաև հայտարարել է, որ չորրորդ T-70 ուղղաթիռը ներառվել է Ռազմաօդային ուժերի հրամանատարության հաշվեկշռում։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի