«Բանտ» ու «լավ» բառերը՝ հոմանիշներ․ ինչ են պատմում ազատազրկված կանայք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Երեխաներիս ասում էի՝ Հայաստանը դրախտային երկիր է։ Հիմա նրանք հարցնում են՝ հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում»,- պատմում է 11 ամիս կալանքի տակ գտնվող կինը՝ ազատազրկված կանանց պատմությունների ժողովածուում։ Գիրքը 13 կանանց կյանքի ամենածանր և բարդ շրջանի, հույզերի, ապրումների, ընտանիքից ու երեխաներից բաժանման ցավոտ խնդիրների մասին է։

Ժողովածուի խմբագիր Նարե Հովհաննիսյանն ընդգծում է՝ այս պատմությունները ոչ միայն ինքնարտահայտվելու հնարավորություն են տվել բանտում գտնվող կանանց, այլև նպաստել են երկար ժամանակ անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն։

«Այստեղ գալուս հաջորդ օրը հսկիչներից մեկը բացում է դիտանցքը և հարցնում՝ զբոսանքի գնո՞ւմ եք։ Ես պատասխանում եմ՝ այո։ Մտածում եմ՝ կգնամ ման գալու քաղաքով մեկ։ Ուրախությանս չափ ու սահման չկա։ Եվ ի՜նչ․․․ հսկիչների ուղեկցությամբ ատիճաններով իջնում եմ դուրս, շենքին կպած մի փոքրիկ տարածք, որը ոչնչով չէր տարբերվում բանտի խցից։ Դա էր զբոսանքի վայրը․․․»,- այսպես կոչված, զբոսանքի մասին գրքում պատմում է կին կալանավոր Լ․Զ-ն և միևնույն ժամանակ անկեղծանում՝ ամոթով եմ մոտենում կերակուր ստանալու անցքին․ մի պահ ինձ մուրացկան եմ զգում, սնունդ մուրացող խղճուկ արարած։

Անազատության մեջ գտնվող կանանց շրջանում գերակշռում են ինքնամեղադրանքի և ամոթի զգացողությունները, հասարակության կողմից խարանը և պիտակավորումը, ինչի հետևանքով նրանք խուսափում են խոսել իրենց անցած ուղու մասին, ասվում է գրքի խմբագրական մասում։

Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանն էլ ընդգծում է՝ ոչ միայն պատժողական, այլև վերասոցիալականացման քաղաքականություն է վարում գերատեսչությունը։

«Մարդիկ մտածում են՝ բանտում շատ վատ ա։ Իհարկե, շատ վատ ա, որ փակի տակ ես, 4 պատի մեջ ես։ Բայց բանտը շատ բաներ ա փոխել իմ կյանքում դեպի լավը։ Հիմա բոլորը կզարմանան։ Չէ՞ որ «բանտ» ու «լավ» բառերն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Բայց արի ու տես, որ իմ կյանքում դարձել են հոմանիշներ»,- ասում է կին կալանավոր Շ․Մ-ն և կոչ անում ազատության մեջ գտնվող մարդկանց երբեք չտրվել որևէ կախվածության՝ ազատությունը շատ թանկ բան է, ոչ մի գնով չարժե կորցնել, ոչ մի բան չի կարող ազատությունից ավելի թանկ լինել․․․

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան