Ադրբեջանում վախի մթնոլորտ է, հայերի հետ ընկերություն անելը խնդրահարույց է, ՀՀ-ում վախ չկա՝ ԱԱԾ-ն չի այցելի․ Մարգարիտա Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ Ջորջ Մեյսոն համալսարանի դասախոս, Խաղաղաշինության պրակտիկայի կենտրոնի գործադիր տնօրեն, դոկտոր Մարգարիտա Թադևոսյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Վաշինգտոնում Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր և առաջին քայլ է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ․

«Սակայն սխալ է ասել՝ կոնֆլիկտն ավարտված է, հաստատվեց խաղաղություն։ Կոնֆլիկտը փոխակերպվել է և 30 տարվա փուլն այլևս գոյություն չունի, նոր փուլում նոր մոտեցումներ են անհրաժեշտ, սակայն թղթի վրա գրված բանաձևերը վերջնականապես չեն բերի խաղաղության։ Ադրբեջանում վախի մթնոլորտ է, հայերի հետ ընկերություն անելը խնդրահարույց է, ՀՀ-ում ԱԱԾ-ն չի այցելի մարդուն, վախ չկա։ Մինչդեռ, Ալիևը բանտարկել է ՀՀ-ի հետ խաղաղության կողմնակից ակտիվիստներին, ինչն ազդակ է, որ խաղաղությունից չի կարելի խոսել, ավտորիտար ռեժիմ է, անձնական կյանքի իլյուզիաներ չկան»,- ասաց Մարգարիտա Թադևոսյանը։

Ըստ Թադևոսյանի՝ ԱՄՆ-ն վերադարձավ մեր ռեգիոն ՀՀ դեսպանի քրտնաջան ջանքերի արդյունքում, և ՀՀ-ի նոր դեսպանի խնդիր պետք է լինի ԱՄՆ-ին ներգրավված պահել կոնֆլիկտի լուծման հարցում․ «Պետք չէ ակնկալել, որ ՀՀ-ն և Ադրբեջանը կլինեն բարեկամ երկրներ, բոլոր խնդիրները կլուծվեն։ Պետք է գիտակցել, որ խաղաղությունը դանդաղ պրոցես է։ Ես մտահոգված եմ, հաղթողի պարտադրած խաղաղություն ենք տեսնում ՀՀ-Ադրբեջան տիրույթում․ սա բացասական հետևանք կունենա, սա խնդրահարույց է տևական խաղաղության կոնտեքստում»,- ասում է կոնֆլիկտաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան