ՌԴ դատարանը լրագրող, ակտիվիստ Կարեն Շահինյանին հեռակա կարգով 5 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Մոսկվայի Սավելովսկի շրջանային դատարանը լրագրող և ԼԳԲՏ ակտիվիստ Կարեն Շաhինյանին հեռակա կարգով դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին նվիրատվություններ կատարելու գործով (Քրեական օրենսգրքի 282.3 հոդվածի 1-ին մաս): Այս մասին հաղորդում է Current time-ը՝ Mediazona-յին հղումով։

Գործը հարուցվել է հիմնադրամին հազար ռուբլու երկու փոխանցումների առնչությամբ, որոնք իրականացվել են 2022 թվականի հունվարի 13-ից։ Շահինյանի պաշտպանը նշել է, որ նա մեղադրվում է «Տինկոֆ» բանկի քարտից փոխանցում կատարելու մեջ, սակայն գործին կցված է «Պրոմսվյազբանկ»-ի կողմից տրված գրությունը։

Շահինյանը երբեք հաշիվներ չի ունեցել այս բանկում, և դատարանները երբեք չեն հաստատել նման քաղվածքների ստացումը: «Պրոմսվյազբանկ»-ի քաղվածքում նշվում էր «Տինկոֆ» բանկից փոխանցումների մասին, մինչդեռ «Տինկոֆ» բանկի քաղվածքում ստացողի իդենտիֆիկատորները  նշված չեն։

Կարեն Շահինյանը Ռուսաստանում զբաղվում է ԼԳԲՏ համայնքի խնդիրների լուսաբանմամբ։

2022 թվականի ապրիլին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ակտիվիստին ավելացրել է «օտարերկրյա գործակալների» ցուցակում: 2023 թվականին նա ներառվել է Ռոսֆինմոնիտորինգի «ծայրահեղականների և ահաբեկիչների» ցուցակում, իսկ Ռուսաստանի ՆԳՆ-ն  նրա նկատմամբ  հայտարարել է հետախուզում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի