Բացառում եմ՝ ՀՀ 300 000 ադրբեջանցու գալու և ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի հարցը բանակցային օրակարգ դառնա․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է իբր թե ադրբեջանական ID քարտեր՝ որպես ապացույց, որ Ադրբեջանում մարդկանց պատրաստում են Հայաստանում բնակության․ «Իսկ ՀՀ-ում իշխանությունը ստում է մեզ բոլորիս` թաքցնելով ճշմարտությունը և մեզ մոտեցող արհավիրքը: Դա այնքան ոգևորված են անում, որ դեռ մի հատ էլ հանդգնում են քարոզել, թե այս զավթողական քաղաքականությունից ադրբեջանական իշխանությունը հրաժարվել է: Այս կեղծիքները տարածվում են հանուն իշխանությունը երկարացնելու, սեփական սխալները թաքցնելու»։ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք իշխանությունը չի խաբում ժողովրդին, որ ադրբեջանցիներին վերադարձի հարց չկա․

«Բացառում եմ, որ Հայաստան 300 000 ադրբեջանցու գալու և ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի հարցը բանակցային օրակարգ դառնա։ Բայց երբ որ խաղաղությունը հաստատվի, սահմանները բացվեն, վերջնական խաղաղություն հաստատվի, գուցե՝ տասնամյակներ հետո շատ նորմալ կլինի, որ մարդիկ գնան-գան, մեկը գնա՝ մի քիչ երկար մնա, մեկը գա՝ մի քիչ երկար մնա։ Դա տասնամյակների խաղաղության գործընթացի բան է։ ՀՀ լավագույն շահը պարտադրում է, որ ՀՀ-ն հայտարարի՝ ղարաբաղյան շարժման էջը փակված է, մարդկանց մեծ մասը համաձայն չի, որ ղարաբաղյան շարժումը շարունակվի։ ՀՀ-ն իր 18-20 տ տղաներին չի պատրաստվում ուղարկել ռազմաճակատ, որ ԼՂ իշխանական կլանը շարունակի հարստանալ և հարստահարել, իր զավակներին փախցնի զինծառայությունից»,- ասաց իշխանական պատգամավորը։

Վահագն Ալեքսանյանը խոսել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման մասին իշխանության բացարձակ հայտարարությունների, միջանցքային տրամաբանությամբ ապաշրջափակման հարցի փակման, այս հարցով՝ բանավոր պայմանավորվածությունների մեղադրանքի, ԼՂ-ի շարժման էջը փակելու իշխանության հայտարարության, բարձրաստիճան հոգևորականների ներգրավման քրեական գործերի և դատական պրոցեսների, հարակից այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան