Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիները շուտով կվերադառնան․ Օվերչուկ

Լուրեր

07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
Բոլորը

Ռուսաստանը հուսով է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ըմբռնումով կմոտենա Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի 13  քաղաքացիների հետ կապված իրավիճակին, և որ նրանք շուտով կլինեն իրենց հայրենիքում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանի հետ կապված, նախևառաջ, իհարկե, մենք մտահոգված ենք այն փաստով, որ մեր 13 քաղաքացիները գտնվում են Ադրբեջանում, պահվում են այնտեղ։ Եվ մենք հույս ունենք, որ այս մարդիկ շուտով կհայտնվեն իրենց հայրենիքում։ Եվ մենք այստեղ հույս ունենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը ըմբռնումով կվերաբերվի դրան և կթողնի այդ մարդկանց  տուն»,- ասել է նա։

Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանում բանտարկված Ռուսաստանի 13 քաղաքացիների ազատ արձակումը կարող է կարևոր քայլ լինել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում:

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Գործողությունների ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Ռուսաստանի անվտանգության ուժերի գործողություններին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում ձերբակալել և ծեծի են ենթարկել 10-ից ավելի ռուսների, խուզարկություններ են անցկացրել «Sputnik Ադրբեջանի» խմբագրությունում և կալանավորել խմբագրության երկու անդամի։

Ուշագրավ է, որ այսօր Օվերչուկը շեշտել է, որ Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները «շատ լավ են զարգանում»։

«Մենք անընդհատ կապեր ենք պահպանում։ Եվ այդ թվում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, մենք ակտիվորեն շփվել ենք գործընկերների հետ։ Հետևաբար, այստեղ Ադրբեջանի հետ մեր տնտեսական հարաբերությունները զարգանում են բնականոն, ինչպես մենք ծրագրել էինք», – հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի