Մակրոնը հայտնել է, որ «կամավորների կոալիցիան» Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ է նախապատրաստել

Լուրեր

04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կամավորների կոալիցիայի» մեջ մտնող Եվրոպական երկրները հետպատերազմյան անվտանգության երաշխիքներ են մշակում Ուկրաինայի համար  և պատրաստ կլինեն ներկայացնել այն բանից հետո, երբ Մոսկվան ու Կիևը ստորագրեն  խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մակրոնը նշել է, որ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վրա համատեղ աշխատել է «կամավորների կոալիցիայի» երկրների ռազմական ղեկավաությունը Վաշինգտոնում Կիևի հարցով օգոստոսյան գագաթնաժողովից հետո։

Ըստ Մակրոնի՝ «կամավորների կոալիցիայի» երկրների հանդիպմանը այդ երաշխիքների քննարկումից հետո, որը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին հիբրիդային ռեժիմով, կարելի կլինի ասել, որ «պատրաստ են կայուն, երկարատև խաղաղության Ուկրաինայի ու եվրոպացիների համար»։

Վլադիմիր Զելենսկին Փարիզ է ժամանել Դանիայից, որտեղ  բանակցություններ է անցկացրել  վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ  ու մասնակցել Հյուսիսային Եվրոպայի ու Բալթյան երկրների առաջնորդների հետ գագաթնաժողովին։

«Նախագահ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ համակարգել ենք դիրքորոշումները «կամավորների կոալիցիայի» առաջնորդների նիստից առաջ, որը վաղը տեղի կունենա ու քննարկել անվտանգության երաշխիքների նախապատրաստական աշխատանքը։ Հավատում եմ, որ մեր աշխատանքը կբերի Ուկրաինայի համար հզոր անվտանգության երաշխիքների։ Մենք բոլորս դրա վրա աշխատում ենք»,-գրել է Զելենսկին Տելեգրամի իր ալիքում։

Նա հավելել է, որ Մակրոնի հետ նաև քննարկել է Ուկրաինային հետագա ռազմական օգնությունը, Ռուսաստանի նկատմամբ  պատժամիջոցների ճնշման շարունակումը պատերազմի ավարտի համար, ինչպես նաև Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների  օգտագործումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի