Հայկազ Բաղմանյանի նկատմամբ 5 դրվագով մեղադրանք է ներկայացվել․ խափանման միջոց է կիրառվել գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը

Լուրեր

06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
Բոլորը

Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ մեղադրվող 1999-2020 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի քրգործի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1999-2020 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Հ. Բ.-ն, օրենքով նախատեսված արգելքին հակառակ, իր մտերիմի՝ առևտրային կազմակերպության տնօրենի օժանդակությամբ մասնակցել է հիշյալ ընկերության կառավարմանը՝ դրանում փաստացի ունենալով 25 տոկոս բաժնեմաս, որը ձևակերպված է եղել կնոջ անվամբ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2011-2018 թվականներին վերը նշված առևտրային կազմակերպությունը ստացել է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի շահույթ, որի՝ Հ. Բ.-ին փաստացի պատկանող 25 տոկոս մասնաբաժինը կազմել է 251 մլն ՀՀ դրամ: Ավելին՝ առանձին դեպքերում նշված կազմակերպության գործընկեր՝ Շվեդիայի Թագավորությունում գրանցված ընկերությունը մատակարարման դիմաց վճարումներն ամբողջությամբ կատարել է Հ. Բ.-ի անձնական հաշվեհամարին:

Դրանից հետո, նպատակ ունենալով քողարկել առևտրային կազմակերպությանն արտոնություններ տրամադրելու, դրա գործունեությունը հովանավորելու հետ զուգորդված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանք օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների և փոխարկումների միջոցով, այդ թվում՝ այլ անձանց անվամբ գույք ձեռք բերելու և իր հայեցողությամբ տնօրինելու եղանակով: Ընդ որում՝ Հ. Բ.-ն, ձեռք բերված անշարժ գույքերը ներդնելով առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում, հետագայում դրանք 919 մլն 600 հազ. ՀՀ դրամով վաճառել է երրորդ ընկերության՝ ապահովելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացումը:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Բ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, ապա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրմանը: Վերջինս, մասնավորապես, ի թիվս այլնի՝ չի հայտարարագրել շուրջ 102 մլն ՀՀ դրամ արժողությամբ «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև տարբեր տարիներին եկամտի տեսքով ստացված գումարները:

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, ինչպես նաև հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելու համար Հ. Բ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 40 մլն ՀՀ դրամ գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում։