Ադրբեջանը հարձակվելո՞ւ է ԱՄՆ-ի վրա, ո՛չ իհարկե․ պատերազմը կանխվում է ՀՀ-ում ամերիկյան ներկայությամբ․ Կայծ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Ֆրանսիայում բնակվող քաղաքագետ Կայծ Մինասյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ պատերազմի վտանգը նվազեց Վաշինգտոնի հանդիպումով, քանի որ ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության են գնում ԱՄՆ միջնորդությամբ․ «Ադրբեջանը հարձակվելո՞ւ է ԱՄՆ-ի վրա, ո՛չ իհարկե, պատերազմը կանխվում է ՀՀ-ում ամերիկյան ներկայությամբ։ Ադրբեջանը չկարողացավ ՀՀ-ին պատժել՝ իր ուզած խաղաղությունը հարկադրել, ԱՄՆ-ն Ալիևին ստիպեց մտնել իրավունքի դաշտ։ ԱՄՆ-ն գալիս է ռեգիոն՝ իբրև անվտանգության համակարգ․ Թրամփը ստորագրել է Փաշինյանի և Ալիևի հետ նույն փաստաթղթի տակ։ Ընդդիմությունն ուզում է՝ ԱՄՆ-ն չգա, որ ՌԴ-ն օգնի իրենց՝ ՀՀ իշխանությանը տապալել, որ նոր իրավիճակ ստեղծվի, էլի սկսենք զոհվել»,- կարծիք հայտնեց Կայծ Մինասյանը։

Ըստ նրա՝ հայկական կողմը պարտվեց դեռ 1994-ին, երբ Ադրբեջանին չճնշեց՝ քաղաքական հաղթանակ չտարավ, և հիմա վճարում է պարտության գինը․ «Ռուսներն ուզեցին ՀՀ-ն գաղութ լինի ՌԴ-ի կազմում, չդառնա պետություն, մեր վերնախավերը ՌԴ շահերն սպասարկեցին, ոչ՝ մեր։ Ժողովուրդն արթնանում է՝ պատերազմ էլ չի ուզում, այնքան խաբեցին՝ քաղաքական վերնախավերին էլ չի հավատում։ Քոչարյանը և ՀՅԴ-ն սխալ են՝ առանց ՌԴ-ի՝ ՀՀ-ն չեն պատկերացնում պետություն, զոհվեցինք ՌԴ-ի համար, ստացանք աղետ, այլևս չպիտի զոհվենք»,- նշեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան