Արարատ լեռան ստորոտին պատմական հայկական գերեզմանատունը ոչնչացման եզրին է. մարդկային ոսկորներ են հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատ լեռան ստորոտին՝ Թուրքիայի Իգդիր նահանգի Աքորա գյուղի պատմական հայկական գերեզմանատունը ոչնչացման եզրին է։ Հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային ոսկորներ, որոնք սպասում են հետագա ուսումնասիրության, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Աքորա (Ակոռի) գյուղը գտնվում է Արալըք շրջանում: Գյուղը Արարատ լեռան հյուսիսային լանջերին է։ Մոտակայքում է գտնվում Ահուրա գերեզմանատունը, որը հայտնի է որպես հին հայերին: Տարածքը հայտնի է որպես հայկական բնակավայր և վանք: Այսօր գյուղում քրդեր են ապրում են:

Նշվում է, որ որոշ քարեր կոտրվել կամ կորել են, գերեզմանաքարերը փոխել են գույնը: Դրանց վրա խաչեր են պատկերված, որոնք քրիստոնեության խորհրդանիշ են:

Այս գերեզմանատունը, որը մի ժամանակ հայտնի էր որպես Ակորա (Ահուրա) վանք, այժմ անտեսված է և ոչնչացման վտանգի տակ է։

Գերեզմանատան ամենաակնառու տարրը մարդկային ոսկորների առկայությունն է: Մեկ գերեզմանի երկու քարերի միջև մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ են երևում: Այս ոսկորների վերաբերյալ դեռևս որևէ հետաքննություն կամ գիտական ​​ուսումնասիրություն չի սկսվել։ Հայտնի չէ, թե ով է հավաքել այս ոսկորները կամ ինչու են դրանք թողնվել քարերի արանքում։ Ենթադրվում է, որ դրանք հավաքվել և թողնվել են գերեզմանատուն այցելողների կամ հովիվների կողմից։ Ասում են նաև, որ ոսկորները հանվել են գանձ որոնողների կողմից փորված գերեզմաններից։

Ajansa Welat-ին տրամադրված դատաբժշկական փորձագետների տվյալների համաձայն՝ խոսքը մարդկային ոսկորների մասին է, ոտքերի և ձեռքերի ոսկորներ են։

Գյուղի պատմության համաձայն՝ հայկական վանքը կառուցվել է 341 թվականին: 1840 թվականին տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, և գյուղն ավերվել է։ Այն հետագայում վերակառուցվել է հին բնակավայրի մոտ:

Ակոռի գյուղը, շրջակա մի քանի գյուղերի հետ միասին, 1930 թվականին հայտարարվել է «Արգելված գոտի», տարհանվել, այստեղ մուտքն արգելվել է, սակայն հետագայում այս արգելքը վերացվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի