Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Կադիրովի մոր և նրա ղեկավարած հիմնադրամի, Ավստրալիան՝ Պուտինի մերձավոր ադրբեջանցի ընկերոջ նկատմամբ

Լուրեր

06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
Բոլորը

Մեծ Բրիտանիան և Ավստրալիան ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում ռուսների և ռուսական կազմակերպությունների դեմ, որոնք, ինչպես նշված է բրիտանական կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունում, աջակցում են Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների արտաքսմանը և փորձում են «գաղափարապես մշակել» նրանց ուղեղները, փոխանցում է  Current time-ը։

Բրիտանական պատժամիջոցների տակ են հայտնվել՝ Թաթարստանի փոխվարչապետ Լեյլա Ֆազլեևան, Ախմատ Կադիրովի անվան հիմնադրամը և դրա նախագահը՝ Ռամզան Կադիրովի մայրը՝ Այմանին, Կադիրովի ոստիկանական գնդի հրամանատար Զամիդ Չալաևը, Դաշնային երիտասարդական կենտրոնի ղեկավար Վալերի Մայորովը, Ռուսաստանի կրթության նախարարության երեխաների իրավունքների պաշտպանության պետական ​​քաղաքականության վարչության փոխտնօրեն Անաստասիա Ակուրատովան, ինչպես նաև ռուսական «Առաջինների շարժում» և «Հաղթանակի կամավորներ» մանկական և հասարակական կազմակերպությունները։

«Կրեմլի կողմից ուկրաինացի երեխաներին բռնի կերպով տեղահանելու, նրանց գաղափարապես մշակելու և ռազմականացնելու քաղաքականությունը զզվելի է և ցույց է տալիս այն խորությունը, որին Պուտինը կգնա՝ ուկրաինական լեզուն, մշակույթը և ինքնությունը ոչնչացնելու համար։ Երեխային տնից վերցնելը և նրա ժառանգությունն ու դաստիարակությունը ստի ու ապատեղեկատվության միջոցով բռնի կերպով ոչնչացնելու փորձն անընդունելի է»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։

Ավստրալիան, իր հերթին, պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 14 քաղաքացիների նկատմամբ, որոնք, իշխանությունների կարծիքով, ներգրավված են քաղաքական ընդդիմության ճնշման և Ուկրաինայում պատերազմին օժանդակելու մեջ։

Սահմանափակումները կանդրադառնան նաև միլիարդատեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Իլհամ Ռահիմովի, «Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության» համահիմնադիր Անդրեյ Կոզիցինի, Թաթարստանի նախկին նախագահի որդու Ռադիկ Շայմիևի, Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովի և քարոզիչ Քրիստինա Պոտուպչիկի վրա։

Հավելենք, որ Իլհամ Ռահիմովը ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարար է, միլիարդատեր, ՌԴ նախագահի մերձավոր ընկերը, որին Ռուսաստանում ադրբեջանցի առևտրականներն անվանում են Իլհամ-Պուտինկա։

Նա Ադրբեջանի վաստակավոր իրավաբան է, Պուտինի համակուրսեցին։ Ռահիմովը Պուտինի հետ նույն կուրսում սովորել է Լենինգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի