Ֆրանսիայի ծայրահեղ աջ կուսակցությունն արտահերթ ընտրությունների կոչ է անում՝ վարչապետի նկատմամբ հնարավոր անվստահություն հայտարարելու ֆոնին

Լուրեր

04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
Բոլորը

Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան կուսակցության և վարչապետ Ֆրանսուա Բայրուի միջև տեղի ունեցած վերջին  բանակցությունները որևէ արդյունք չեն տվել: Այս մասին հայտարարել են կողմերի ներկայացուցիչները՝ նշելով, որ սա բարձրացնում է հավանականությունը, որ վարչապետը կպարտվի հաջորդ շաբաթ անվստահության հարցով քվեարկության ժամանակ, գրում է France 24-ը։

Երեք անգամ նախագահի թեկնածու առաջադրված Մարին Լը Պենը և նրա աջ ձեռքը՝ «Ազգային միավորում» (RN) կուսակցության առաջնորդ Ջորդան Բարդելան, կոչ են արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել հնարավորինս շուտ՝ սեպտեմբերի 8-ին խորհրդարանում կայանալիք քվեարկությունից հետո՝ բյուջեի շուրջ ամիսներ տևած փակուղուն վերջ դնելու համար։

«Ես և Ջորդանը կոչ ենք անում [խորհրդարանի] արագ լուծարման»,- ասել է Լը Պենը Բարդելայի հետ Բայրուի գրասենյակում մեկժամյա բանակցություններից հետո։

«Որքան շուտ վերադառնանք ընտրություններին, այնքան շուտ Ֆրանսիան կունենա բյուջե»,- հավելել է Բարդելան։

Ըստ նրա՝ հանդիպման ժամանակ «ոչ մի հրաշք» տեղի չի ունեցել, որը «կփոխեր «Ազգային միավորման» որոշումը»։

Վերլուծաբանները կանխատեսում են, որ Բայրուն և նրա կառավարությունը կփլուզվեն հաջորդ երկուշաբթի՝ պաշտոնավարման կես տարուց մի փոքր ավելի ժամանակ անց, և թե՛ ծայրահեղ աջ, թե՛ ձախ կուսակցությունները խոստանում են քվեարկել նրա փոքրամասնության կառավարության դեմ։

Դրանից հետո արդեն նախագահ Էմանուել Մակրոնը պետք է որոշի՝ վերանշանակե՞լ Բայրուին, ընտրել նոր վարչապե՞տ, որը կլինի նրա նախագահության յոթերորդ կառավարության ղեկավարը, թե՞ նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա կարող է նաև հրաժարական տալ, ինչպես պահանջում են ծայրահեղ ձախերը, բայց Մակրոնը բազմիցս բացառել է գործողությունների այս ընթացքը։

«Պատասխանը պարզ է. մենք չենք վստահում [Բայրուին]։ Վարչապետի համար իր ժամկետը երկարաձգելու միակ ճանապարհը մակրոնիզմի հետ կապերը խզելն է»,- հայտարարել է Լը Պենը։

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարության փլուզման ռիսկը «մտահոգիչ» է՝ նախազգուշացնելով, որ եվրոգոտու ցանկացած երկրում քաղաքական անկայունությունը կարող է ազդել շուկաների վրա։

«Եվրոգոտու ցանկացած երկրում կառավարության փլուզման բոլոր ռիսկերը մտահոգիչ են։ Քաղաքական զարգացումները և քաղաքական ռիսկերի ի հայտ գալն ակնհայտ ազդեցություն ունեն տնտեսության, այն բանի վրա, թե ինչպես են ֆինանսական շուկաները գնահատում երկրի ռիսկը, հետևաբար, մեզ համար մտահոգիչ են»,- ասել է նա։

Անցյալ հունիսին Մակրոնը հայտարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որը շատերը համարել էին ռիսկ, որն ավելի թուլացրեց նրան և հանգեցրեց խորհրդարանի ավելի մեծ մասնատվածության։

Հարցումները ցույց են տալիս, որ նոր ընտրությունները կհանգեցնեն նոր կախված խորհրդարանի, բայց «Ազգային միավորում»​​կուսակցությունը, հավանաբար, ավելի ուժեղ դուրս կգա։

Ցանկացած նոր վարչապետ կլինի հինգերորդը՝ Մակրոնի վերընտրվելուց երեք տարի անց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի