SMS-ով հեռացրեց, որոշմամբ՝ հետ բերեց․ Փաշինյանի օրոք Կարեն Անդրեասյանը 3-րդ պաշտոնին նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Տասը ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի sms-ով պահանջից հետո Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը լքած և 4 օր առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնին նշանակված Կարեն Անդրեասյանն այսօր Factor TV-ի հետ զրույցում հրաժարվեց հարցերի պատասխանել՝ խոստանալով ավելի ուշ խոսել։

Օգոստոսի վերջին աշխատանքային օրվա առավոտյան հայտնի դարձավ, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնն այլևս թափուր է․ Փաշինյանը, այսպես ասած, չէր մարսել գրասենյակի այդ ժամանակվա ղեկավար Լիպարիտ Դրմեյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման, ինչը ենթադրում էր ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունների կասեցում։

Ժամեր անց Դրմեյանն ազատվեց աշխատանքից, իսկ մեկ օր անց՝ ոչ աշխատանքային շաբաթ օրով, այդ պաշտոնին նշանակվեց աղմկահարույց ձևով հրաժարական ներկայացրած Կարեն Անդրեասյանը։ Նախորդ տարվա նոյեմբերի 18-ին նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ հեռանում է պաշտոնից, ինչպես ինքն էր բնորոշել՝ «առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած»։ Ուշագրավ է, որ Փաշինյանն ինքն էլ խոստովանեց՝ Սահմանադրության ուժով իշխանությունից անկախ մարմին ԲԴԽ-ի ղեկավարի հրաժարականի հետ կապ ունի։

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ տասը ամիս անց Փաշինյանն իր իսկ խնդրանքն անտեսեց և Անդրեասյանին կրկին պաշտոնի նշանակեց․ նրա իշխանության օրոք Անդրեասյանը զբաղեցրել է արդարադատության նախարարի, ԲԴԽ նախագահի, այսօր արդեն՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնը։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշում է՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում աշխատելու ընթացքում այդ ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող ընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հետ Անդրեասյանը շահերի բախման մեջ է եղել, որն անտեսվել է։

Անցնող կես տարվա ընթացքում այս պաշտոնին արդեն 3-րդ անձն է նշանակվում․ մարտի սկզբին, երբ հայտնի դարձավ, որ քննարկումներ կան խաղաղության պայմանագրում միջազգային հայցերի հետքաշման հետ կապված կետ ներառելու մասին, աշխատանքից ազատվեց այդ ժամանակ գրասենյակը ղեկավարող Եղիշե Կիրակոսյանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ այդ գործընթացի հետ անհամաձայնությունն է եղել պաշտոնից հեռանալու պատճառը։ Իրավական գործընթացի հետ կապված իշխանության հետ անհամաձայնությունն է եղել նաև Դրմեյանի ազատման որոշման պատճառը։ ՀԱԿ փոխնախագահն ընդգծում է՝ հենց այստեղ պետք է գտնել Անդրեասյանին նշանակելու հարցի պատասխանը։

Իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը, մինչդեռ, ոչ միայն քաղաքական հարցեր է այստեղ առաջ բերում, այլև իրավական։

Ուշագրավ է, որ առաջիկայում Կարեն Անդրեասյանը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի պաշտոնում նույնպես շահերի բախման խնդրի առաջ կկանգնի․ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցրած ժամանակ, երբ նաև նրա որոշմամբ մի շարք դատավորների լիազորություններ դադարեցվեցին, նրանք գանգատներ ուղարկեցին ՄԻԵԴ։ Ավելին, դեռևս այս տարեսկզբին Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում արդեն իսկ արձանագրել է, որ դատավոր Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ և չի հայտնել ինքնաբացարկ։

Ըստ ամենայնի՝ այս գանգատների ժամանակ Անդրեասյանի փոխարեն այլ անձ հանդես կգա Հայաստանի Հանրապետության անունից, սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ արդյո՞ք տվյալ անձն անաչառություն կցուցաբերի իր ղեկավարի մասով ներկայացված բողոքի քննության ժամանակ։ Ավելին, Անդրեասյանն այս կարևորագույն պաշտոնին է նշանակվում ՀՀ-ի համար բարդ շրջանում, երբ մի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի հետքաշման հարցն է, մյուս կողմից՝ գործարար Սամվել Կարապետյանի թիմի կողմից ներկայացված դիմումները՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրում։ Երկու դեպքում էլ Փաշինյանին պետք է մարդ, որն իր կարգադրություններից չի շեղվի, ինչպես դա արեցին Եղիշե Կիրակոսյանը և Լիպարիտ Դրմեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան