Ի՞նչ է նշանակում՝ «Հաջորդ տարի Արցախում», հո մանկապարտեզի կրտսեր խմբի երեխեք չեք, սուտ և կեղծիք է․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
Բոլորը

Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության հռչակման օրն է։ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանին Factor TV-ի տաղավարում հարց ուղղեցինք՝ այս օրն իր համար տոնակա՞ն է, թե՞ ավելի շատ ողբերգական շերտ է տեսնում։ Կա տեսակետ՝ խնդիրն այն էր, որ Արցախի թեման դարձվեց հայ դատի մի մաս, որ ֆիդայական ազգային-ազատագրական պայքարի վերածվեց՝ իրավունքների պաշտպանության խնդրի շուրջ լուծումներ գտնելու փոխարեն։ Սրանք հակադիր տեսակետներ են։

Բռնի տեղահանություն չէ՞ր լինի, եթե թշնամանքն այնքան խորացած չլիներ, որ հայերի և ադրբեջանցիների՝ Արցախում համատեղ ապրելու սցենարն անհավանական դարձած չլիներ։ Եվ ինչո՞ւ արցախյան շրջափուլն այսպիսի ավարտ ունեցավ՝ բռնի տեղահանություն շուրջ 150,000 հայերի, տարածքի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական վերահսկողություն։

«Սեպտեմբերի 2-ը դարձավ տխուր հիշատակման օր, որովհետև այդ օրը հիշելիս՝ հիշում ես նաև սեպտեմբերի 23-ը, 24-ը։ Մեզ խաբեցինք, թե ինչո՞ւ փոխզիջեմ, եթե տարածքներից դոլարավոր եկամուտներ ունեինք։ Մինչդեռ աշխարհը մեզ ասում էր՝ տղե՛րք, դա ՀՀ-ի մաս չենք կարող ճանաչել, մենք մեզ խաբեցինք, ասացինք՝ կհաղթենք ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Թուրքիային և Ադրբեջանին, դուրս եկանք աշխարհի դեմ։ Դեռ որևէ արցախցուց չեմ լսել, ասի՝ ուզում եմ Արցախ գնալ, գիտեն, որ մոտ տարիներին չի լինելու՝ Ադրբեջանին չենթարկվի Արցախը, ասում են՝ թողեք հանգիստ ապրենք, հանգիստ թողեք մեզ։ Ով գրում է՝ «Հաջորդ տարի Արցախում», հասկանո՞ւմ են՝ Ադրբեջանին ինչ նվեր են մատուցում․ Ալիևն ասելու է՝ տարածքային պահանջ ունեն իմ նկատմամբ, ռազմական բյուջե ենք ավելացնում։ Ի՞նչ է նշանակում՝ «Հաջորդ տարի Արցախում», հո մանկապարտեզի կրտսեր խմբի երեխեք չեք, միայն պատերազմով է դա հնարավոր, թե՞ մտածում են՝ Ալիևն ասելու է՝ կոպիտ սխալ եմ արել, հետ եկեք, անկախություն եմ ճանաչում։ Սուտ և կեղծիք է»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան