«Սիմֆոնիկ Հայկո». Գառնու տաճարում հնչեցին Հայկոյի երգերը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
Բոլորը

Հուզմունք, հպարտություն և սեր․ օգոստոսի 31-ին Գառնու տաճարը «շնչում էր» Հայկոյի երգերով։ Բաց երկնքի տակ կայացած համերգի բացումը տեղի ունեցավ «Վերև» երգով, Սոնա Ռուբենյանի կատարմամբ։ Պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ և գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի ունեցած համերգին մի շարք կատարողներ էին մասնակցում՝ Արսեն Սաֆարյան, Սրբուկ, Էրիկ, Սոնա Ռուբենյան, Բրյունետ, Լիպարիտ Ավետիսյան, Մաշա Մնջոյան և այլ հայտնիներ։

Համերգի ընթացքում պարբերաբար հնչում էին երգեր հենց Հայկոյի կատարմամբ, այդ օրն առաջին անգամ հնչեց նաև «Հավատա» երգը, որը երգիչն այդպես էլ չէր հասցրել թողարկել: Հայկոյի ընկերները նշեցին, որ երգիչն ինքը թաքուն երազում էր «Սիմֆոնիկ Հայկո» նախագծի իրագործման մասին։

«Ի՞նչ կասեր Հայկոն, եթե հիմա այստեղ լիներ։ Երևի կհարցներ՝ տխրո՞ւմ եք, որ ինձնից հեռու եք։ Իսկ մենք կպատասխանեինք՝ այո՛, տխրում և կարոտում ենք»,- նշեց դերասան, համերգի հանդիսավար Խորեն Լևոնյանը։

Համերգի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն էր։

Գառնու տաճարի ընդհանուր մթնոլորտին առանձնակի ներդաշնակում էին կոմպոզիտորի ստեղծած սաունդթրեքերը՝ սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ «Գա ու գնա․․․», «Մի խոսքով», «Ոչինչ չի մնա»․ Հայկոյի հիթերը կատարվում էին նաև իրեն սիրող հանդիսատեսի շուրթերով, երգիչների կատարումներին զուգահեռ։

Առանձնակի ազդեցիկ էր տաճարում հնչող Հայկոյի ձայնը՝ առանց երաժշտության, ակապելլա տարբերակով։ Ամռան վերջին օրը «հայկոյական էր», օդում թևածում էր նրա երաժշտությունն ու տպավորություն էր, որ Հայկոն, իսկապես, ներկա էր։

«Սիմֆոնիկ Հայկո» խորագիրը կրող համերգը ներկայացնում էր «Հայկո Հակոբյան Հիմնադրամ»-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարները՝ Անի Թամրազյանի